Skip to main content

ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ | Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան | Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում և ՔԿՀ-ներում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին | ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում | Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին | Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան | Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-ից. Արման Մուսինյան | Կալանավայրում ինֆարկտից մшhացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը | Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ականներն անհամբերությամբ սպասում են եւ հրճվանքով խոսում են այն մասին, որ շուտով Էդգար Ղազարյանը կլքի խորհրդարանը ու բանտ կգնա, քանի որ դատարանը նրան ազատազրկելու դատավճիռ է կայացնելու, եւ իրենք էլ կազատվեն նրա սուր ելույթներից։

Դեռ մեկ ամիս առաջ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին դատարանը մեղավոր ճանաչեց եւ հրապարակեց մեղադրական վերդիկտ, ապա արագացված ռեժիմով դատավճիռ կայացրին՝ ՍԴ դատավորներին արատավորելու շինծու եւ ծիծաղելի գործով` Քրօր․-ի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որով նախատեսվում է պատիժ՝ ազատության սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով։ Ղազարյանն այդ հայտարարություններով քննադատել էր ՍԴ դատավորներին՝ Անկախության հռչակագրին վերաբերող հայտնի որոշումից հետո։ Նա օգտագործել էր «զավակին խժռող ծնող» ձեւակերպումը, որտեղ չկա արատավորման տարր, կա գնահատական, եւ այս քրվարույթը խոսքի ազատության կոպիտ ոտնահարում է։

Ուշագրավ է, որ Ղազարյանի դեմ հաղորդում ներկայացրել է ոչ թե ՍԴ դատավորներից մեկը, ինչն օրենքի պահանջ է, այլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը, իսկ գործով տուժողներ չկան։ Հոկտեմբերի 1-ին այս գործով նիստ է նշանակված, մեղադրողը պետք է պատժաչափ առաջարկի, եւ չի բացառվում, որ հապճեպ որոշում կայացնեն: Եթե դա լինի ազատազրկում, ապա դատախազը պետք է գնա ԱԺ` պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի, որից հետո պատգամավորին կարող են բանտ տանել։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել բոլոր ատյաններում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև