Skip to main content

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից. Azatutyun.am | «Ադրբեջանը Շիկահողում 60 հեկտար անտառ է հատել». Յոլյանը պահանջում է բարձրաձայնել խնդիրը COP17-ում | Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը | Աշակերտը կրակել է տնօրենի և ուսուցչուհու վրա | Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել | ԱԺ-ն հաստատեց ՀԲ-ի 284,4 մլն դոլարի վարկը՝ արցախցիներին բնակարանային աջակցության համար | Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ | ՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում | Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ չվախենալ վիժվшծքներից, վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյան | Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել | Գագիկ Ծառուկյանից առնվազն 14,5 միլիոն դոլար են հափշտակել․ փաստաբան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել | Իրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա | Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան | ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից | Երևանում և մարզերում կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Լրահոս

Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում կարող է հերթական ուշագրավ զարգացումը լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանն ու Մոսկվան զուգահեռաբար քննարկում են միմյանց երկրներում իրենց դեսպանների փոխարինման հարցը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում արդեն նոր թեկնածու են փնտրում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխարինելու համար։ Միաժամանակ Երևանում արագացված գործընթաց է ընթանում՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի փոխարինման ուղղությամբ։

Ուշագրավն այն է, որ, ըստ իշխանական աղբյուրների, երկու կողմի դժգոհություններն էլ կապված են հենց դեսպանների աշխատանքի արդյունավետության հետ։

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ռուսական կողմում այն կարծիքն է ձևավորվել, որ Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում չի կարողացել անհրաժեշտ մակարդակի հարաբերություններ կառուցել և արդյունավետորեն աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ պատճառով Մոսկվայում քննարկվում է նրան փոխարինելու հարցը։

Հայկական կողմում իրավիճակը, ըստ մեր աղբյուրների, որոշակիորեն հայելային է։ Երևանում դժգոհ են Գուրգեն Արսենյանի աշխատանքից և, մասնավորապես, այն հանգամանքից, որ նա չի կարողացել հայ-ռուսական հարաբերությունների դաշտում ապահովել այն արդյունքը, որն ակնկալվում էր նրանից։

Այսինքն՝ ստացվում է բավական ուշագրավ իրավիճակ․ երկու երկրների մայրաքաղաքներում էլ դեսպանների աշխատանքի արդյունավետության հարց է բարձրացվել, և երկու կողմերն էլ սկսել են նոր թեկնածուների որոնման գործընթաց։

Հատկանշական է, որ Գուրգեն Արսենյանի հնարավոր հետկանչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռևս օգոստոսին։ Այդ ժամանակ մեր իշխանական աղբյուրները փոխանցել էին, որ Արսենյանի հետկանչի որոշումն արդեն կայացված է։ Սակայն մինչ այս պահը նա շարունակում է պաշտոնապես զբաղեցնել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

Ավելին՝ սեպտեմբերի 24-ին Արսենյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը և միջպետական երկխոսության հեռանկարները։

Սերգեյ Կոպիրկինի շուրջ ևս վերջին ամիսներին բավական ուշագրավ զարգացումներ են եղել։ Մայիսին ՌԴ ԱԳՆ-ն նրան խորհրդակցությունների նպատակով կանչել էր Մոսկվա։ Դեսպանը հետագայում վերադարձել էր Երևան և շարունակել պաշտոնավարել։

Սակայն այժմ, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, Կոպիրկինի փոխարինման հարցը կրկին օրակարգում է, և Մոսկվան արդեն դիտարկում է նրա հնարավոր փոխարինողներին։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև այն, որ երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում մի շարք զգայուն հարցեր են կուտակվել։ Հետևաբար, եթե դեսպանների փոփոխության գործընթացն իսկապես ավարտին հասցվի, այն կարող է դիտարկվել ոչ միայն որպես կադրային սովորական փոփոխություն, այլև որպես Երևան-Մոսկվա հարաբերություններում դիվանագիտական աշխատանքի նոր փուլ սկսելու փորձ։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու ուղղություններով էլ գործընթացը դեռ շարունակվում է։ Թեկնածուների հարցում վերջնական որոշումներ, ըստ մեր աղբյուրների, դեռ չկան, սակայն քննարկումներն ակտիվ են։

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ, եթե գործընթացը չխոչընդոտվի, ապա մինչև տարեվերջ Հայաստանը և Ռուսաստանը կարող են միմյանց երկրներում նոր դեսպաններ ունենալ։

Այս պահին պաշտոնապես ոչ Երևանը, ոչ Մոսկվան դեսպանների փոփոխության մասին որոշում չեն հայտարարել։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներում Արսենյանն ու Կոպիրկինը դեռևս ներկայացվում են որպես գործող դեսպաններ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև