Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
















































