Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան

Լրահոս

Բաքուն շարունակում է «իրանցի գործակալների որսը»․ սկսել են հետապնդել իրանամետ հոգևոր գործիչներին

Իրանի և Ադրբեջանի գերլարված հարաբերությունների ֆոնին, երբ Բաքվի քարոզչամեքենան՝ ԶԼՄ-ներն ու պաշտոնյաները շարունակում են հակաիրանական տրամադրություններ տարածել, իշխանությունները հիմա էլ հայտարարել են, իբր, Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված լրտեսական ցանցի բացահայտման մասին։
Հիշեցնենք՝ ադրբեջանական քարոզչական լրատվականներն ավելի վաղ հայտնել էին, որ երկրում սկսվելու է «իրանցի գործակալներից մաքրման գործընթաց»։ Նոյեմբերի սկզբին էլ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը «բացահայտել էր անօրինական զինված խմբավորում», իբր, Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված, իսկ հիմա հերթը հասել է «լրտեսական ցանցին»։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Պետական ​​անվտանգության ծառայությունը շարունակում է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող հետախուզական և դիվերսիոն գործողությունները կանխելու և ստեղծված լրտեսական ցանցը բացահայտելու նպատակով։
Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զահիր Ֆահրեդդին օղլու Ասկերովը, որն աշխատել է Կասպից ծովի նավթային նավատորմում՝ որպես նավապետ, Իրանի Կում քաղաքում կրոնական կրթություն ստանալու ընթացքում հավաքագրավել է երկրի հատուկ ծառայությունների կողմից գաղտնի համագործակցության համար՝ նյութական շահի դիմաց։
Նա, իբր, հավաքել է հանձնարարված տեղեկատվությունն Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների ընկերությունների ու ներկայացուցչությունների մասին, Կասպից ծովում ռազմածովային զորավարժությունների անցկացման տեղի և ժամանակի, նավթային հարթակներ տեղափոխվող բեռների մասին։ Զահիր Ասկերովը պետական ​​դավաճանություն է կատարել լրտեսության միջոցով՝ փոխանցելով հավաքված տեղեկատվությունը բջջային հեռախոսի միջոցով, ինչպես նաև անմիջապես Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։
Մեկ այլ քննությամբ էլ հաստատվել է, որ 2018 թվականին Էլնուր Աքիֆ օղլու Ռասուլովը, բուժման նպատակով գտնվելով Իրանում, իբր, այդ երկրի հատուկ ծառայությունների հետ պայմանավորվել է համագործակցության համար՝ ներկայանալով «Մեյսե» և «Բժիշկ» անուններով։ Էլնուր Ռասուլովը նախ ուղղակիորեն, իսկ հետո իր ազգական Ռասուլով Արիֆ Ամրահ օղլուի միջոցով, որին ներգրավել է գաղտնի համագործակցությամբ, կատարել է Իրանի հատուկ ծառայությունների առաջադրանքները տարբեր վճարումների դիմաց, մասնավորապես՝ ուղարկել է Բաքվի Գարադաղի շրջանում անցնող նավթի և գազի խողովակաշարերի լուսանկարներ և տեսագրություններ, ՊՆ-ին և Պետական ​​սահմանային ծառայությանը պատկանող տարածքների լուսանկարներ, որտեղ անօդաչու թռչող սարքեր, տանկեր և տարբեր զինտեխնիկա, սարքավորումներ կան, որոնք ներկայացված են եղել Բաքվի Teknofest ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնին, ինչպես նաև Սալյանի և Ֆիզուլիի շրջաններում պահվող զենիթահրթիռային համակարգերի և այլ ռադիոլոկացիոն ու կառավարման սարքերի լուսանկարներ։ Մեկ այլ հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական կրթություն ստացած Ադրբեջանի քաղաքացի Աղազադե Բահթիյար Ռաֆիկ օղլուն դավաճանություն է գործել՝ գաղտնի համագործակցության մեջ մտնելով այս երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և նրանց հանձնարարությամբ Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, երկրում քաղաքական գործընթացների, զորամասերի նրանց տեղակայման ու կազմի մասին հավաքված տեղեկատվություն փոխանցել։
Պարզվել է նաև, որ Միրհաֆիզ Միրիսագ օղլու Ջաֆարզադեն հեռակա ձերբակալվել է՝ 2018 թվականին Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո կատարված հանցագործությունների համար և, դատարանի որոշմամբ, հայտնվել միջազգային հետախուզման մեջ։
Ըստ Բաքվի՝ նա Տելեգրամի միջոցով այժմ Իրանում թաքնվող Օրհան Քյամրան օղլու Մամեդովին զինվորական նշանակության ու այլ տեղեկատվություն է փոխանցել։ Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացիները ենթարկվել են քրեական պատասխանատվության ու ձերբակալվել։ Նշվում է, որ հետաքննության ընթացքում WhatsApp հավելվածում բացահայտվել են «Քննարկումներ», «Հայտարարություններ» և այլ անուններով փակ խմբեր, որոնցում ներգրավված են եղել Ադրբեջանի քաղաքացիներ։ Խմբավորումները ստեղծել են Թոհիդ Իբրահիմբեյլին, Օրհան Մամեդովը, Էլշադ Հաջիևը և այլ անձինք, որոնք հանդես են եկել Իրանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և ներկայում թաքնվում են Իրանում։ Հայտնի է, որ այդ խմբերի միջոցով «տարածվել են արմատական, կրոնական ծայրահեղական գաղափարներ, որոնք հակասում են ժամանակակից միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին, Ադրբեջանի Սահմանադրությանը»։
Հավելենք, որ ամեն անգամ, երբ որոշակի լարվածություն է առաջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, Բաքուն սկսում է հետապնդել իրանամետ հոգևոր գործիչներին, որոնց ձերբակալությունները սկսել են պարբերական բնույթ կրել։

© factor.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև