Ռուսաստանաբնակ հայ երգիչ, փոփ և ռեփ կատարող OWEEK-ը KONFUZ-ի հետ ներկայացրել է նոր երգ ՝ «Հարցեր» (Вопросы):
NewDay.am-ի հետ զրույցում OWEEK-ը նշեց, որ երգը իր զգացմունքներն է արտացոլում, սերը։
«Վաղուց KONFUZ-ի հետ ծրագրում էինք միասին երգ գրել, մի օր զանգեցի KONFUZ-ին ասացի, որ ուզում եմ պատմեմ, թե հետս ինչ է կատարվել։ Կանչեց իր ստուդիա, պատմեցի մի աղջկա նկատամբ իմ զգացմունքների` անպատասխան սիրո մասին։ Ինքն էլ առաջարկեց, որ մեր համատեղ երգը լինի հենց իմ զգացմունքների մասին։ Երգը արտացոլում այն ամենը ինչի միջով ես անցել եմ»,-ասաց նա։
Երգիչը չբացահայտեց՝ ում է սիրահարված։
Նշենք, որ OWEEK-ը տեսահոլովակ ունի նաև ռուսական հիփ-հոփի հայտնի կատարող Տիմատիի հետ։ «Սկանդալ» երգը հաջողություն է բերել երգչին, այն Բեռլինի կինոֆառատոնում առաջին հորիզոնական էր զբաղեցրել․
«Այս երգի գաղափարը ևս պատահաբար է ծագել։ «Вечеринка» տեսահոլովակից հետո տեսահոլավակից հետո շատ առաջարկություններ էի ստանում համատեղ կատարման համար։ Երբ Տիմատին դուրս եկավ Black Star-ից ցանականում էր ալբոմ ձայնագրել տարբեր երգիչների հետ։ Ես և իմ նախկին գործընկերը ՝ Xanza-ն երգ գրեցինք, ներկայացրեցինք Տիմատիին, և նա համաձայնեց»,-ասաց OWEEK-ը ։
Երգիչը նշեց, որ իր եկրպագուներին պարբերաբար անակնկալներ է մատուցելու ՝ նոր կատարումների տեսքով, հայտնի երգիչների հետ։


















































