Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Վաղուց եմ դուրս եկել կուսակցությունից․ Առուշանյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն այսօր MediaHub-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արթուր Սարգսյանի եւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կուսակցությունից դուրս գալու որոշմանն ասել էր, որ Առուշանյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Մինչդեռ Առուշ Առուշանյանը MediaHub-ի հետ զրույցում պնդում է՝ կուսակցությունից վաղուց է դուրս եկել։

«Ոչ մեկի հետ էլ ես չեմ վիճել, կուսակցությունից վաղուց եմ դուրս եկել, չեմ ուզում կուսակցական լինել»,-«Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու իր որոշումը այսպես է մեկնաբանում Գորիսի քաղաքապետը։ Առուշանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ «սեւ կատու» է անցել սյունեցի պատգամավորների և Վահե Հակոբյանի միջեւ։

«Ես միայն իմ տեղն եմ խոսում, մյուսների համար չեմ կարող ասել։ Իմ որոշումը վաղուց եմ կայացրել։ Մյուսների որոշման մասին տեղյակ չեմ»,-նշեց նա:

Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում Վահե Հակոբյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե իր և Առուշանյանի միջև հակասություններ գոյություն ունեն, մասնավորապես ասել էր.

«Առուշանյանի հետ որևէ տարաձայնություն չունեմ։ Առուշ Առուշանյանը պատգամավոր չէ, նա ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում և հետո՝ նա դիմում չի ներկայացրել․ Աննա Գրիգորյանը, միգուցե, մի քիչ շտապում է»:

Ըստ այդմ, Վահե Հակոբյանն ակնարկել էր, թե Աննա Գրիգորյանը, որը հայտնել էր կուսակցությունից իր և գործընկերների դուրս գալու մասին, ճիշտ տեղեկատվության չի տիրապետում:

Լիա Սարգսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031