Skip to main content

ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Լրահոս

2023-ի 5 գլխավոր թրենդներն ու նորաձև look-երը

Սվիտեր + ատլասե կիսաշրջազգեստ

Տաք սվիտերն ու ներքնազգեստի ոճով կիսաշրջազգեստն անսովոր դուետ է, որը դեռ կարելի է անվանել ամենօրյա շահեկան տարբերակ: Միայն գործվածքների խաղն ամեն ինչ արժե։ Հաստ բրդյա գործվածքն ու շքեղ ատլասը հմայող համադրություն են կազմում: Ցուրտ ձմեռը չի խնայում անգամ ամեմանոճային նորաձեւության սիրահարներին, ուստի պետք է հոգ տանեք ձեր մասին՝ կրելով համապատասխան զուգագուլպաներ։ Ցանկացած կոշիկ հարմար է` քուղերով երակարաճիտներից մինչեւ բոտֆերտներ։

Կարճ փայլուն փքաբաճկոն + ջինսե տաբատ

Յուրաքանչյուր կերպար յուրօրինակ ֆեշն-մարտահրավեր է: Ձմեռային աութֆիթեր դեպքում երբեմն դժվար է հասկանալ, թե ինչ են ցանկանում ասել աղջիկները։ Բայց խոսքը չի վերաբերում այն կերպարներին, որոնցում համադրված են կարճ փքաբաճկոններին ու երկարաճիտները։ Կամա, թե ակամա, դուք հոգեւոր հարազատություն կզգաք տիեզերքը նվաճողների հետ։

Այն կերպարի համար ձեզ անհրաժեշտ կլինեն ջինսե բազային տաբատներ. դրանք կօգնեն «հավասարակշռել» աութֆիթը: Ընտրեք ճիշտ ձեւվածքի որակյալ ջինսե տաբատ, որպեսզի ձմեռային կերպարը գրավիչ տեսք ունենա։

Մուշտակ + լեգինսներ + ուգգիներ

Եթե ​​ հոգնել եք գործնական ոճից եւ ցանկանում եք ստեղծել հարմարավետ լուք, ապա ձեր ցանկությունը հեշտ է իրականացնել, եւ դրա համար ձեզ հարկավոր չէ կախարդական ջին կամ շտապ ուղեւորություն դեպի խանութ: Ինչու՞ չհիշել լեգենդների մասին, որոնք խնամքով թաքցնում եք ձեր զգեստապահարանում։ Համոզված ենք, որ դրանք սպասում են իրենց ժամին։ Պարզապես այս իրը համադրեք մուշտակի հետ, որպեսզի չմրսեք։ Իսկ 2023-ի ձմռան թրենդը դարձած ոճային կտրվածքով ուգգիները կարող են լրացնել անկաշկանդ աութֆիթը։

Փքաբաճկոն + կաշվե լեգինսներ + երկարաճիտներ

Նորաձեւության մեջ կաշվե լեգինսներն ունեն գոյության իրավունք: Ճիշտ է, կարեւոր է ընտրել ճիշտ մոդել եւ ճիշտ համադրել այն այլ իրերի հետ։ Կաշվե լեգինսները համադրեք փքաբաճկոնի հետ. պարզապես համոզվեք, որ վերնազգեստը ծածկում է կոնքերի հատվածը: Այսպիսով, դուք նվազեցնում եք մրսելու եւ հետաքրքրասեր հայացքներ գրավելու հավանականությունը: Իսկ աութֆիթն էֆեկտիվ դարձնելու համար լրացրեք կայուն կրունկով երկարաճիտ կոշիկներով: Սա կօգնի պահպանել հավասարակշռությունը բառի բոլոր իմաստով:

Մուշտակ + նույն գույնի տաբատ + կոնտրաստային երկարաճիտներ

Ձմռանը նորաձեւության սիրահարները կրում են ոչ միայն փքաբաճկոններ, այլ նաեւ մորթյա վերնազգեստներ: Մորթյա իրերով կերպար ստեղծելու համար դուք կարող եք խաղալ գույների հետ, օրինակ՝ մուշտակի երանգի տաբատ ընտրեք, որպեսզի համապատասխանի մորթյա բաճկոնին: Այս նորաձեւ հնարքի շնորհիվ դուք կստանաք total look։ Բայց կարեւոր է կերպարը «կոտրել» ինչ-որ բանով՝ խաղադրույք կատարեք կոնտրաստային երկարաճիտների վրա։ Դրանք կարող են նույնիսկ սեւ լինել. ամեն ինչ կախված է, թե ինչ գույնի են մուշտակն ու տաբատը:

Աղբյուրն ու լուսանկարները՝ GraziaMagazine

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031