Skip to main content

Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին | Ի՞նչ է նշանակում Նիկոլ են ընտրել, լավ է արել` թուրքը մտել է, հերիք է․ Անի Գևորգյան | Իրանի համար, Հայաստանի հետ սահմանը կորցնելը ռազմավարական uպառնալիք է. Արտակ Զաքարյան | Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին | Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ | Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև | Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ» | Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան | Վնասվածքներ ունեն նաև Շաքիի բնակչուհու երեխաները․ ադրբեջանցի զինծառայողի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել | Ադրեջանցին Սև լճով է անցել, հետո հասել Շաքի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները համայնքում հայտնված ադրբեջանցու մասին | Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է | Ադրբեջանցու կողմից վիրավորում է ստացել նաև Շաքիի բնակիչ Անիի 15 ամյա որդին, ոչ թե՝ եղբայրը | Վիրավորում ստացած կինը իր երեխաների հետ տեղափոխվել է Երևան | Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը ժամանակ առ ժամանակ իր ստեղծած հագուստի յուրահատուկ հավաքածուները ներկայացնում է աշխարհի հեղինակավոր հարթակներում՝ պատմելով տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների մասին։

Այս անգամ Հարությունյանն իր «Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուով հանդես է եկել Միլանի նորաձևության շաբաթվա (Milan Fashion Week) ընթացքում կազմակերպված World Fashion Festival Award-ին և արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին։ «Միջոցառմանը մասնակցում էր 47 դիզայներ աշխարհի տարբեր երկրներից։ Սկզբում իր հավաքածուն ներկայացրեց Լյուքսեմբուրգից ժամանած մի դիզայներ, որը, եթե չեմ սխալվում, թագավորական ընտանիքից էր, այնուհետև ես ներկայացրի իմ հավաքածուն, որը տպավորեց բոլորին։ Հավաքածուն բաղկացած է մի շարք հագուստներից, սակայն այս անգամ ցուցադրեցինք 16-ը։ Ե՛վ հագուստները, և՛ աքսեսուարները մեծամասամբ ձեռքի աշխատանք են, որոնց հեղինակը ես եմ։ Ցուցադրությունը ներկայացրինք թատերականացված բեմադրության տեսքով։ Բեմադրությունը ևս ես եմ արել։ Միշտ էլ փորձում եմ նոր ձևաչափով, նոր գաղափարներով հանդես գալ։ Իտալիայում հենց դա արժևորեցին՝ մոտեցումը, հագուստների կտորը, ձեռագործ աշխատանքը, որը բարձր է գնահատվում։ Ամբողջական աշխատանքը հիացմունք պատճառեց ներկաներին»,-նշում է Հարությունյանն ու հավելում՝ ինչպես ավելի վաղ Նյու Յորքում, այնպես էլ Միլանում իր հավաքածուն ցուցադրել է «Հող» խմբի երաժշտության ներքո, ինչը ևս գրավիչ է եղել։

 

Յուրաքանչյուր ցուցադրություն անելիս Աննա Հարությունյանն աշխատում է տարբեր ազգերի մոդելների հետ։ Այս անգամ համագործակցել է բրազիլացի, իտալացի, ռումինացի, ռուս, էստոնացի մոդելների հետ։ Ներկայացումն ամբողջացրել է հենց իր մասնակցությամբ։ Հարությունյանը ևս հանդես է եկել որպես մոդել, ինչը հազվադեպ երևույթ է ոլորտում։

«Ժյուրին ևս միջազգային կազմ ուներ։ Շատ հաճելի էր, որ նրանք խոսում էին հավաքածուի ինքնատիպությունից, ասում, որ հրաշալի շոու ենք ներկայացրել։ Մասնակցում էր հիսուն երկիր, և յուրաքանչյուրը հետաքրքիր հավաքածուով էր ներկայանում, սակայն ես գիտեի, որ մեր անկեղծությունը կգնահատվի։ Երբեք չեմ կեղծում. ո՛չ ինձ եմ խաբում, ո՛չ հանդիսատեսին»,-շեշտում է նա։

Աննա Հարությունյանը հավաքածուներ է ստեղծում՝ մարդկանց ուշադրությունը համամարդկային արժեքների վրա հրավիրելու համար։ Նրա գործերի առանցքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։

«Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուի միջոցով դիզայները հին աստվածների կերպարներն է կերտել, Ասորեստանի, Բաբելոնի, Հայաստանի ժողովուրդների ինքնությունն է ընդգծել։ Նպատակն է տարբեր ժողովուրդներին միավորել մեկ Աստծո լույսի գաղափարի շուրջ։ Ցանկանում է վերակենդանացնել ու ժամանակակից լեզվով մատուցել պատմությունը։ Հարությունյանի հավաքածուի հերոսները կենդանանում ու մարդկանց սթափության կոչ են անում, հիշեցնում, որ եղել են, չեն վերացել ու հորդորում են չմոռանալ իրենց արմատների մասին։

Հարությունյանը չի բացառում՝ հնարավոր է, որ մի օր աշխարհում նվաճումներ ունեցած հավաքածուն ցուցադրվի նաև Հայաստանում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031