Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանցուց լավ կուրկուտ պատրաստող չկա. խոհարարը բացահայտում է պապերի բաղադրատոմսը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրկուտի ավանդական փառատոն Կապանում. հասույթով անապահով ընտանիքի տուն կտան | Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն | ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով | Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ դեմ սև փիառ են անում, բայց չի աշխատելու. Գևորգ Փարսյան | Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան | Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան | 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան | Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ | Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին | Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան | «Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան

Լրահոս

Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։

«Մեր տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։

Անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու գործընթացից հետո նախատեսվում է բարձրացնել նաև դատավորների կալանավորման հարցը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում դատավոր Մասիս Մելքոնյանի անունը պարբերաբար շրջանառվում էր քրեական հեղինակություն համարվող «Չաղ Ռուստամի» գործի շրջանակներում։

Մասնավորապես, Մելքոնյանը որոշումներ էր կայացրել վերջինիս նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանում էր այդ որոշումները՝ կրկին կիրառելով կալանավորումը։

Դրանից հետո Մելքոնյանը կրկին տնային կալանք էր նշանակում, ինչն էլ կասկածների և քննարկումների առիթ էր դարձել։ Շրջանառվում էին նաև ենթադրություններ, որ նման որոշումների կայացման հիմքում կարող էին լինել կոռուպցիոն բնույթի պայմանավորվածություններ:

ԲԴԽ-ից «Իշխանություն» լրատվականին ասացին՝ շաբաթ օր է, տեղեկություն չեն տրամադրում:

Դատախազությունից «Իշխանություն» լրատվականին տեղեկությունը հաստատեցին:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,-ասացին կառույցից», — գրել է լրատվամիջոցը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև