Skip to main content

Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ-ի շենքից փախել է | Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան | Ադրբեջանը կարող է ջրային ռեսուրսների հարցը Հայաստանին պայմաններ թելադրելու նոր ուղղություն դարձնել. քաղաքագետ | Հայաստանն ու Իտալիան կխորացնեն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում | ԲՏԱԱԲ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի ձևավորման տեսլականը | ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնել 29 քաղաքացու | Թիվ 22 հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահшցել է, այնուհետև վթшրի ենթարկվել | Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր | Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-18 կրկնակի չեմպիոն | Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն | Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել | Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բшխման պոլիգոն. «Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով» սահման չես պահի․ Արմեն Աշոտյան | Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ․ քննարկել են նաև TRIPP-ի զարգացման ընթացքը | Արմեն Գրիգորյանի հոդվածը գուցե ընդունելի լիներ, եթե հրապարակված լիներ միջակ փորձագետի կողմից, բայց ոչ 8 տարիների ընթացքում անվտանգության ոլորտում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի կողմից. Սուրեն Պետրոսյան

Լրահոս

Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան

Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գագիկ  Ծառուկյանը:

«Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ եվրոպական բարեկեցիկ երկրներում աշակերտները, ուսանողները մի օր կարող են դուրս գալ փողոց ու դնել կոշտ պահանջներ՝ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Որ այնուհետև զուտ կրթական պահանջներին կավելանան նորերը՝ երիտասարդների, նոր սերնդի կյանքին ու բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ։ Դժվար էր նման բան կանխատեսել։ Եվրոպական կառավարություններն էլ չեն կարողանում արագ լուծումներ առաջարկել, որովհետև խնդիրները իրոք խորն են։

Թեման զարգացնելով՝ ուզում եմ մի բան հիշեցնել։ Ամիսներ առաջ մի գաղափար էր մոտս ծագել. տանք հնարավորություն երիտասարդներին՝ դպրոցականներին և ուսանողներին, որ իրենք իրենց խնդիրների ու լուծումների մասին առաջարկներներ ներկայացնեն։ Այդպես ծնվեց «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» նախագիծը։

Հայտնի պատմություն է, որի մասին մի քանի անգամ խոսել եմ։ Սկզբում հայտերը շատ քիչ էին, հատուկենտ։ Հետո սկսեցի հարցուփորձ անել ու մի անգամ մի ուսանող ինձ պարզ ասեց պատճառը՝ չեն հավատում, որ մրցույթը արդար կլինի։ Անկեղծ ասած՝ սկզբում մի քիչ վիրավորվել էի, որ իմ առաջարկած նախագիծը կասկածի տակ էր դրվում։ Իսկ հետո հասկացա, որ խնդիրը շատ ավելի խորն է. նոր սերունդը ունի արդարության սուր պահանջ։ Երբ ես բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարեցի, որ անձամբ եմ երաշխավորում նախագծի արդարությունը, հայտերի քանակը սկսեց թռիչքաձև աճել։ Կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 600-700 հայտ էր եկել։

Ինձ համար երկրորդ ապշեցուցիչ հանգամանքը հայտերի որակն էր։ Համակարգված մտածողությամբ, խնդիրները հստակ ձևակերպած, առաջարկվող լուծումները՝ մեկը մյուսից գրագետ ու հետաքրքիր։ Որակյալ կրթություն, մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներ, կեցության հարցեր, ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն, առաջին աշխատանք և այլն. սրանք իրական հարցեր են, որոնք դեռ սպասում են լուծումների։ Հարցերի ցանկը մեծ է։ Այս ամենին զուգահեռ՝ համապետական հարցեր, երկրին տեր լինելու վճռականություն ու պատրաստակամություն։

Ես հիացած էի մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ։ Վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը։

Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս։ Առաջիկա բոլոր կառավարությունների կարևորագույն խնդիրն է լինելու ոչ թե պարզապես երիտասարդության խնդիրները լուծելը, այլև՝ դրանք լուծելը հենց երիտասարդների գաղափարների, առաջարկների հիման վրա։ Դրանով կապահովվի նաև սերունդների միջև առողջ երկխոսությունը։ Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, իրոք, շահեկանորեն տարբերվում է։ Նրանք լուծումներ ունեն ոչ միայն իրենց խնդիրների վերաբերյալ, այլև՝ իրենց պետության խնդիրների ու իրենց ապագայի»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև