Այսօր Բագրատ Սրբազանի գործով դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց, և նիստն ընդհատվեց:
Խոսելով իր գործի մասին, Սրբազանը նշեց, որ մեղադրող կողմն այլևս ոչինչ չունի ասելու, հայտնի չէ, թե իրենց հետազոտությունները ինչ ցույց տվեցին, թող հայտարարեն, որ հանրությունն էլ լսի այդ մասին:
«Հիմա այս փուլում ինչ փաստեցին, ինչ վկայություն տվեցին, թե նորից եզրափակիչ խոսքում են ասելու այդ մասին: Ինչքան որ իրենք նույն բանը չասեն, մենք այդ նույն բանը կրկնելու ենք, ժողովուրդ դուք էլ լսեք, ուղղակի լսեք, ինչքան որ չասեն, այնքան կրկնելու ենք, որովհետև ասելիք չունեն, դրա համար չեն կարող ասել, խնդիրը սա է ամբողջության մեջ, և հետևաբար փուլը եկել է, և ես անցյալ օրը մտածում էի, փուլը եկել հասել է, հիմա այստեղ ավարտվել է, հետազոտություն են արել, արդեն մի քանի նիստ է չարչարում են, ինչու՞, ի՞նչ փաստեց դա, ինչի մասին վկայեց դա, այսպես ասել անցնելը նշանակում է ասելիք չունենալ, սա չի նշանակում ծանրակշիռ ասելիքը վերջում կասենք, այլ նշանակում է ասելիք չունենալ:
Հանրային մեղադրողը հակադարձեց, թե կողմ չի մերկապարանոց պրովոկացիոն հայտարարություններ անելու նիստերի դահլիճում:
Սրբազանը ի պատասխան հայտարարեց. «Սա վիրավորանք չէ՞, մերկապարանոցը ձեր ամբողջ արածն է»։
Հանրային մեղադրողը հակադարձեց. «Ես մերկապարանոց բառը չեմ օգտագործել դատավարության որևէ մասնակիցներից, մեկի վերաբերյալ, ինչի համար է մեղադրյալը վերցնում իր վրա այդ արտահայտությունը»։
Դրանից հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, Սրբազանը բացականչեց. «Գողական ես դու, այ տղա, գողակա՞ն ես դու: Դուք կամ գողական եք, կամ խուժան եք, որոշեք ո՞ր մեկն եք։ Եղա՞վ, կամ խուլիգան եք, կամ գողական եք, որոշեք։ Ամոթ է, ամոթ»:


















































