Skip to main content

Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան | CSO Meter-ն ահազանգը. Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ մտահոգությունների կենտրոնում | Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան | Օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանnւմ է. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում մահվան մասին | Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում | ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ | Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան | Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում և ՔԿՀ-ներում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին | ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում | Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին | Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան

Լրահոս

Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը Եվրոպայում ընդլայնվող հասարակական բողոքի ալիքին է անդրադարձել․

«Աշխարհում սկսել են հարց բարձրացնել՝ ինչո՞ւ է Եվրոպայի կառավարությունների համար այդքան դժվար արձագանքել աճող բողոքի ցույցերին։

Առնվազն ութ եվրոպական երկներում սկսված բողոքի ցույցերի ալիքը թուլացման նշաններ չի ցուցաբերում։ Ցույցերը, որոնց նախաձեռնողները հիմնականում երիտասարդներն են, պայմանավորված են դպրոցներում առկա պայմաններից դժգոհությամբ, վառելիքի թանկացմամբ, պարենային ապրանքների գների աճով, բնակարանների անմատչելիությամբ, ինչպես նաև ապագայի նկատմամբ անորոշության ու անվստահության խորացմամբ։

Ցուցարարներին աջակցում են արհմիություններն ու եվրոպական ընդդիմադիր շարժումները, որոնք հանդես են գալիս կյանքի որակի բարելավման օգտին։ Բողոքի ցույցերն ընդգրկել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան և եվրոպական այլ երկրներ։

Իրավիճակից ակնառու է, որ Եվրոպայում ստեղծված խնդիրների համար պարզ լուծումներ գոյություն չունեն։ Կառավարությունների համար դժվար է արձագանքել իրավիճակին, քանի որ դրանցից շատերը մինչ այժմ չեն կարողացել առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք դուրս կլինեն ուժի ցուցադրումից։

Այդ հարցում իշխանությունները բախվում են բյուջետային լուրջ սահմանափակումներին, քանի որ շարունակաբար ավելացնում են ռազմական ծախսերը, ինչը բացասաբար է անդրադառնում սոցիալական ոլորտի վրա։ Իսկ սա արդեն իրավիճակի վատթարացման գործոններից մեկն է։

Եվրոպական մայրաքաղաքները փորձում են իրենց պայմաններով բանակցել բողոքի շարժումների առաջնորդների հետ, սակայն վերջիններիս այդ առաջարկները չեն համոզում, ինչն էլ հանգեցնում է անհնազանդությունների շարունակմանը և վերնախավերի կողմից պետական կառավարման համակարգը վերափոխելու փորձերին։

Սակայն ո՛չ ռեսուրսները, ո՛չ էլ քաղաքական կամքը բավարար չեն ներքաղաքական կայուն զարգացումներին վերադառնալու համար։ Այս ամենն իր հերթին հանգեցնում է ընդդիմադիր կուսակցությունների և նրանց համակիրների հետ բախումների, որոնք ակտիվորեն ընդլայնում են իրենց ազդեցությունը և արդյունքում կարող են վերցնել իշխանությունը։

Իհարկե, այս ամենը դեռևս միայն կանխատեսումներ են։

Սակայն ինչպես ԱՄՆ-ում Հանրապետականները տուժեցին իրանական պատերազմի արդյունքում առաջացած բարձր վառելիքային գներից, այնպես էլ Եվրոպայում՝ հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հարկերի ու սոցիալական բարեկեցության հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև