Skip to main content

Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան | Օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանnւմ է. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում մահվան մասին | Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում | ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ | Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան | Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում և ՔԿՀ-ներում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին | ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում | Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին | Արսեն Գևորգյանի անժամանակ մшհը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան | Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Լրահոս

Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան

«Արսեն Գևորգյանին կալանավորեցին ընտրություններից չորս օր առաջ։ Նա մահացավ պետության վերահսկողության տակ գտնվող հաստատությունում, այնտեղ, որտեղ պետությունը պատասխանատու է յուրաքանչյուր մարդու կյանքի, առողջության և արժանապատվության համար։

Միջազգային հանրությունը, Եվրոպայի խորհրդի կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները չպետք է լռեն։

Հարցերը շատ են։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Ի՞նչ վիճակում էր նա։ Ստացե՞լ է արդյոք ժամանակին պատշաճ բուժօգնություն։ Պետությունը պարտավոր է պատասխանել։

Բայց ամենակարևոր հարցը մեկն է՝ ինչու էր նա կալանքի տակ։ Պատասխանը հստակ է եւ աներկբա՝ քաղաքական հետապնդման պատճառով։ Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը։ 2018 թ. ներկայացվել է կալանքի 870 միջնորդություն, 2025 թ.՝ 2559, որից 1566-ը՝ ամբողջությամբ բավարարվել է։ Այդ թվերի հետևում մարդիկ են, խեղված ճակատագրեր»։

«Ուժեղ Հայաստանի պատգամավոր Արեգա Հովսեփյան

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև