Skip to main content

Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Տիգրան Ավինյանին | Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան | Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան | CSO Meter-ն ահազանգը. Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ մտահոգությունների կենտրոնում | Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան | Օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանnւմ է. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի՝ ՔԿՀ-ում մահվան մասին | Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում | ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ | Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան | Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում և ՔԿՀ-ներում. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին | ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում

Լրահոս

Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Տիգրան Ավինյանին

Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

​«Պատճա՞ռը. Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել է հայրը։

​Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե «իրեն չի հետաքրքրում»։ Իջեցրել է ավտոբուսից, որպեսզի լիցքավորի քարտը…Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում մենակ ու կորել գրողի ծոցը։

​Ամբողջ երկիրը բարդակի եք վերածել, միայն այստե՞ղ փորձեցիք հաստատել ձեր կարգուկանոնը։ Գուցե ավելի լավ կլիներ հետաքրքրվեիք քաղաքում վխտացող թմրամիջոցներով ու ամենօրյա դանակահարություններով, ոչ թե երեխային իջեցնեք ճանապարհին, շպրտեք քաղաքի մեջտեղում ու անհետանաք։

​Հիմա` հարց.

​Ո՞ր օրենքով է ձեր աշխատակիցն իրավունք ստացել անչափահասից անձնագիր պահանջել, իջեցնել ավտոբուսից և վերջում մեն-մենակ թողնել փողոցում։

​Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, ո՞վ էր կրելու պատասխանատվությունը։

​Սա կարգուկանոն չէ, սա սանձարձակություն է, իրավական ինքնագլխություն։ Զանգի ճշգրիտ ժամը ֆիքսված է իմ հեռախոսում։ Պահանջում եմ անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել…​ Լինելու եմ հետևողական….»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև