Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան | Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի COP-31-ին | Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

Լրահոս

Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան

Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվան մասին: Այս մասին ԵՄ գրասենյակի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

«Եկել ենք ԵՄ դեսպանատան դիմաց, քանի որ կարծում ենք, որ այս լռությունը, որն այս պահին կա, հիմնավորված չէ և առաջարկում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, այն ժողովրդավարության մահվան մասին, որն այս պահին տեղի է ունենում Հայաստանում»,- նշել է նա:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունենալը դարձել է քրեորեն պատժելի արարք:

«Հերթական անգամ ականատեսն ենք լինում, որ կալանավայրում ընդդիմադիր գործիչ է մահանում: Իհարկե, համապատասխան իրավական գործընթացներից հետո մենք մանրամասներին կտեղեկանանք, բայց առաջինը  պետք է լինի այն, թե ինչու էր նա հայտվել այնտեղ: Նա այնտեղ էր, որովհետև ընդդիմադիր քաղաքական հայացքներ ուներ: Մեր պահանջն այն է, որ ընդդիմադիր լինելը չպետք է լինի քրեորեն պատժելի, քանի որ մենք տեսնում ենք, որ դա Հայաստանում քրեորեն պատժելի է»- ասել է Արեգա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ երեկ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև