Skip to main content

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր | Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-18 կրկնակի չեմպիոն | Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն | Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել | Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բшխման պոլիգոն. «Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով» սահման չես պահի․ Արմեն Աշոտյան | Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ․ քննարկել են նաև TRIPP-ի զարգացման ընթացքը | Արմեն Գրիգորյանի հոդվածը գուցե ընդունելի լիներ, եթե հրապարակված լիներ միջակ փորձագետի կողմից, բայց ոչ 8 տարիների ընթացքում անվտանգության ոլորտում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի կողմից. Սուրեն Պետրոսյան | Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո

Լրահոս

Արմեն Գրիգորյանի հոդվածը գուցե ընդունելի լիներ, եթե հրապարակված լիներ միջակ փորձագետի կողմից, բայց ոչ 8 տարիների ընթացքում անվտանգության ոլորտում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի կողմից. Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը, ինչ-որ պարագայում, գուցե ընդունելի լիներ, եթե այն հրապարակված լիներ միջակ փորձագետի կողմից, բայց ոչ երբեք՝ պետության համար վճռորոշ 8 տարիների ընթացքում անվտանգության ոլորտում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի կողմից։
Եվ թեպետ այն ուշացած է և մակերեսային, այնուամենայնիվ պարունակում է ճշմարտության տարրեր։
Հատկապես ուշագրավ է, որ այս հոդվածով իշխանության ներկայացուցչի կողմից մի դեպքում անուղղակի, մյուս դեպքում՝ ուղղակի կերպով հաստատվում են իմ կողմից առաջ քաշված երկու թեզեր։
— Անուղղակի հաստատում
ՀՀ-ում 2018 թ. իշխանափոխության արդյունքում տեղի չի ունեցել աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն։ Փոխարենը՝ այն դարձել է ավելի բացահայտ, միևնույն ժամանակ ակնհայտորեն անտեսելով աշխարհաքաղաքականության երկաթյա օրենքները, մեծ վնասներ է հասցրել պետականությանը։
— Ուղղակի հաստատում
ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգային օրակարգի հիմքում մինչ այսօր ընկած է «հպատակային քաղաքականությունը», որի շրջանակներում իշխանության քաղաքականությունը անվտանգային հարցերով սահմանափակվում է միայն «մի պետության փոխարեն մեկ այլ պետությանը հպատակության երդում տալու փորձերով»։
Այսպիսով, հոդվածը կարելի է պարզապես բնորոշել որպես խնդիրների և «հետևանքների» փաստացի (թեև ոչ ամբողջական) արձանագրում, իսկ ԵՄ անդամակցության գործընթացի անհնարինությունը ներկայացված է հիմնականում մակրոտնտեսական և տեխնիկական՝ իրավիճակային տեսանկյուններից։
Փոխարենը՝ անտեսված են ամենաառանցքային երկու բաղադրիչները՝
1. «Ժամանակի ոգին», աշխարհաքաղաքական խճանկարը, որի կարևոր մասն է եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև տարածաշրջանային փոխակերպումների տրամաբանությունը։
2. Անկախացումից ի վեր ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունների արտաքին քաղաքականության իրականացման հիմքում ընկած իրական դրդապատճառները (նվազագույնը՝ այս իշխանության պարագայում), քանի որ միամտություն կլինի կարծել, թե տասնամյակներ շարունակ արտաքին քաղաքականության տապալման միակ պատճառը պարզապես գիտելիքի պակասն է։
Հ.Գ.
Շուտով առավել հանգամանորեն կանդրադառնամ խնդրին՝ ներկայացնելով իմ կողմից առաջ քաշված հարցերի պատասխանները, աշխարհաքաղաքական կերպափոխումների տրամաբանությունն ու այդ գործընթացներում Հայաստանի զբաղեցրած տեղն ու դերը։ Կանդրադառնամ նաև ապագայի տեսլականին։
Facebook
Twitter

Կարդացեք նաև