Skip to main content

Փաշինյանը և Կամբոջայի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանցուց լավ կուրկուտ պատրաստող չկա. խոհարարը բացահայտում է պապերի բաղադրատոմսը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրկուտի ավանդական փառատոն Կապանում. հասույթով անապահով ընտանիքի տուն կտան | Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն | ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով | Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ դեմ սև փիառ են անում, բայց չի աշխատելու. Գևորգ Փարսյան | Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան | Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան | 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան | Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ | Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին | Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան | «Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին

Լրահոս

Փաշինյանը և Կամբոջայի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ

ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի հանդիպումը: Հայտնել են Կառավարությունից։

Զրուցակիցները բարձր են գնահատել Պնոմ Պենում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովի ընթացքն ու նշել, որ այն անցնում է արդյունավետ քննարկումներով, որոնք նպաստում են կազմակերպության շրջանակում պետությունների սերտ համագործակցությանը:

Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձել առկա ներուժի իրացմանը միտված քայլերին: Չնայած պետությունների միջև առկա հեռավորությանը՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև