Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է։ Հատկապես մանկական հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով պայմանավորված գերծանրաբեռնված վիճակ է։ Մասնագետները պարզաբանել են՝ կարանտինի հետևանքն է։
Երեխաները 2 տարի փակված են մնացել տանը և քիչ են շփվել միկրոօրգանիզմների հետ, հետևաբար, նաև անհրաժեշտ իմունիտետը ձեռք չեն բերել։ Սուր շնչառական հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին են հայտնում նաև տարածաշրջանի և եվրոպակա շատ երկրներ։


















































