Skip to main content

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան

Լրահոս

ԱԳՆ-ն պատրաստվում է շուրջ 5,5 մլն դրամի նոր գույք ձեռք բերել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է 5 մլն 430 հազար դրամի նոր գույք ձեռք բերել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով վերաբաշխում է կատարվելու ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագծում: Մասնավորապես, ըստ նախագծի՝ նախատեսվում է առաջնահերթ ձեռք բերել չհրկիզվող պահարաններ, գրասեղաններ, աթոռներ եւ բազկաթոռներ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաեւ հիմնավորում է ներկայացրել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում հաշվառված գրասենյակային կահույքը նախարարությանն է հանձնվել 2016 թվականին՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2 նոր մասնաշենք տեղափոխվելու ժամանակ: Կահույքն ունի որակական լուրջ խնդիրներ, զգալի մասը վնասված է ու մաշված: Վնասված կահույքի մեծ մասը դարձել է շահագործման համար ոչ պիտանի եւ ենթակա չէ վերանորոգման։

Եվ, ահա, ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը առաջացել է նախարարության աշխատանքային պայմանները բարելավելու, գույքը թարմացնելու նպատակով: Բացի այդ, նոյեմբերի 27-29-ին Հայաստանում տեղի է ունեցել «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային համաժողովը, որի ծախսերի փոխհատուցման համար էլ անհրաժեշտ է 8 մլն 500 հազար դրամ:

Այսինքն՝ այս երկու միջոցառումների համար համատեղ ԱԳՆ-ն կստանա 13 մլն դրամից ավելի գումար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031