Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

Ռոնալդու․ Ցավոք, երեկ երազանքն ավարտվեց

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Մարոկկոյին նվազագույն հաշվով պարտվելուց հետո պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է արել ֆեյսբուքում․

«Աշխարհի գավաթը Պորտուգալիայի համար հաղթելն իմ կարիերայի ամենամեծ երազանքն էր։ Բարեբախտաբար, ես միջազգային շատ տիտղոսներ եմ նվաճել՝ ներառյալ Պորտուգալիայի համար, բայց մեր երկրի անունը աշխարհի ամենաբարձր մակարդակին հասցնելն իմ ամենամեծ երազանքն է եղել։

Ես պայքարեցի դրա համար։ Ես համառ պայքար մղեցի այս երազանքի համար։ 16 տարիների ընթացքում ես աշխարհի առաջնություններում գոլի հեղինակ եմ դարձել 5 խաղի ժամանակ՝ միշտ լինելով մեծ խաղացողների կողքին և զգալով միլիոնավոր պորտուգալացիների աջակցությունը, ես տվել եմ ամեն ինչ։ Ամեն ինչ թողել եմ խաղադաշտում։ Երբեք երես չեմ թեքել պայքարից և երբեք չեմ հրաժարվել այս երազանքից։

Ցավոք, երեկ այդ երազանքն ավարտվեց։ Չարժե տաք արձագանքել։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ շատ բան է ասվել, շատ բան է գրվել, շատ բան է շահարկվել, բայց իմ նվիրվածությունը Պորտուգալիային ոչ մի վայրկյանով չի փոխվել։ Ես էլ մի մարդ էի, որ պայքարում էր բոլորի նպատակի համար և ես երբեք մեջքով չեմ շրջվել իմ կոլեգաներին ու իմ երկրին։

Այս պահին ավելացնելու բան չկա։ Շնորհակալություն, Պորտուգա՛լիա։ Շնորհակալություն, Կատա՛ր․ երազանքը գեղեցիկ էր, քանի դեռ կար․․․Հուսով եմ՝ ժամանակը լավ խորհրդատու կլինի և յուրաքանչյուրին թույլ կտա ինքնուրույն եզրակացություններ անել»։

Աղբյուր  ArmSport.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև