Ես որևէ գործընթաց չեմ տեսնում Լաչինի միջանցքը բացելու համար։ Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արադարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Հիմա միակ բանը որ կարող են անել ԱՀ իշխանությունները դա իրենց հոգեհարազատ Նիկոլին ստիպելն է, որ գործի․ հիմա Նիկոլ Փաշինյանի գործելու ժամանակն է։ Փաստացի ոտնահարվում է Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,- ասաց նա։
Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ ռուս խաղաղապահները չեն կարող հասնել իրավիճակի հանգուցալուծանը, քանի որ հարցը քաղաքական է։
«Քաղաքական հարց է։ Մի օր բացելով խնդիրը չի լուծվի։ Անցած անգամ բացեցին, նորից նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Սա լուրջ քաղաքական լուծում է պահանջում։ Այս պահին արցախցիները հումանիտար աղետի առաջ են կանգնած, սա կարող է գոյաբանական հարց դառանալ»,-նշեց նա։
Անի Գևորգյան














































