Արցախում հումանիտար աղետը խորանում է: Բնակիչները ոչ միայն բուժսպասարկման խնդիր ունեն, այլ նաև կապի, սննդամթերքի, կանխիկ գումարի:
NewDay.am-ին պարբերաբար արցախցի բնակիչներ են ահազանգում` նշելով, որ խանութներն ու բանկոմատները դատարկվում են:
«Մեր խնդիրները գնալով խորանում են, իսկ Շուշիի խաչմերուկին խաղաղապահները մեր բնակիչներին հորդորում են մի քանի օր հարմարվել, մինչև ճանապարհը խաղաղ բացեն: Փաստորեն առաջիկայում Լաչինի միջանցքը չի բացվի», պատմեց մեզ ահազանգած բնակիչներից մեկը:















































