Ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են, որ մինչ 120 հազար արցախցի շրջափակման մեջ է, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մոմերի ներքո ֆուտբոլ է դիտում։
Արմինե Մելքոնյանը գրում է.
Ես ասել եմ այս ընտանիքը մեր ազգի միակ թշնամին է …
Թե բա ռուսը չփրկեց, Եվրոպան չխոսեց….
Մենք տան մեջ թշնամի ենք տաքացրել ու դեռ ուրիշների վրա մունաթ ենք գալիս։

Մեկ այլ օգտատեր՝ Հասմիկ Համբարձումյանը գրում է.
Տիկին Աննայի հաճելի երեկոյի մասին կարճ տեսանյութի տակ 600-ից ավելի մեկնաբանություն կա, ու գերակշիռ մասը՝ ամոթանք: Հատուկենտ է հնարավոր գտնել լավ խոսքեր:
#միայնփաստեր
























































