Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Ռուսներն են սարքում. Սասուն Միքայելյան՝ Լաչինի միջանցքի մասին

Արցախն արդեն 10-րդ օրն է, ինչ շրջափակման մեջ է: Ադրբեջանցի կեղծ «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ լաչինի միջանցքը: Շուրջ 120.00 արցախցի շրջափակման մեջ է:

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ԵԿՄ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ:

-Պարո՛ն Միքայելյան, Արցախում հումանիտար աղետ է: Ադրբեջանը արդեն 10 օր է, ինչ հրաժարվում է բացել ճանապարհը, մարդիկ են այնտեղ շրջափակման մեջ, սնունդն ու մյուս պաշարները սպառվում են: Ինչ կասե՞ք սրա վերաբերյալ, ի՞նչ լուծում եք տեսնում խնդրին։

-Պետք է առաջին հերթին համախմբված լինենք, հնարավոր բոլոր ճանապարհներով օգնենք Արցախի մեր բնակչությանը: Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը ուզում է պատերազմի տանել, մենք պետք է պատրաստվենք: Եթե Լաչինի միջանցքը չբացեն, դա տանելու է պատերազմի,ժողովուրդը հո շրջափակման մեջ չի՞ մնալու: Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են վերահսկում, հիմնականում նրանց գործառույթն է, պետք է թույլ չտան, որ նման սադրանքներ լինեն:

Եթե խաղաղապահները չեն խառնվում, թույլ են տալիս, որ նման գործողություններ կատարվի, ես այստեղ միտում եմ տեսնում Ռուսաստանի կողմից:

-Ի՞նչ միտում եք տեսնում։

— Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց մեր պետական սահմաններին էլ են ոտնձգություններ լինում, իրենք մեր դաշնակիցներն են, պարտավոր են մեզ պաշտպանել, բայց ոչինչ չեն անում: Այսօր Սյունիքի միջանցքի հետ կապված էլ խնդիր կա, որն, իմ կարծիքով, ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն, բայց դա երբեք չպետք է լինի:

-Այսինքն, ըստ Ձեզ, Ռուսաստանը և Ադրբեջանը ստիպում են Հայաստանին նոր փաստաթո՞ւղթ ստորագրել։

-Ադրբեջանը՝ ռուսների միջոցով: Եթե մի պետության խաղաղապահ զորք է մտցնում մեկ այլ պետություն, ապա այդ տարածքները պետք է վերահսկեն խաղաղապահները, թե չէ ադրբեջանցիներն արդեն որերոդ անգամ է՝ խախտումներ են անում, բայց խաղաղապահները չեն արձագանքում:

-Պարո՛ն Միքայելյան, ստացվում է և՛ ՀԱՊԿ-ն է մեղավոր, և՛ ռուս խաղաղապահները, իսկ ՀՀ իշխանությունները՞: Ի վերջո իշխանություններն են պատասխանատու սահմանների անձեռնամխելիության համար։

-Բնականաբար, իշխանություններն էլ են պատասխանատու: Մեր իշխանությունները պետք է դիմեն ամբողջ աշխարհին, դիվանագիտական աշխատանք տանեն, այս քաղաքական խնդիրը ինչ-որ կերպ լուծեն:Չի կարա իշխանություն լինի, որն այս հարցը չուզենա լուծել, բնականաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները շահագրգռված են խնդրին լուծում տալու համար:

-Կոնկրետ ի՞նչ քայլեր են անում սահմաններին ստեղծված այս բազմաթիվ խնդիրները լուծելու համար:

-Ես չեմ կարող դա ասել: Մենք՝ երկրապահներս, 44-օրյա պատերազմից մինչ այսօր սահմաններին ենք, կանգնած ենք զինվորի կողքին, բանակի կողքին;

-Պարո՛ն Միքայելյան իսկ այս պայմաններում, երբ թշնամին կրակում է մեր դիրքերի ուղղությամբ, Արցախի մեր հայրենակիցներին արդեն 10 օր շրջափակման մեջ է պահում, դուք արդիական համարո՞ւմ եք իշխանությունների առաջ քաշած «խաղաղության օրակարգը»։

-Թշնամին մեզ հետ ուժի տեսանկյունից է խոսում, թքած ունի դիվանագիտության վրա: Ո՞նց կարող է արդիական լինել, եթե կրակում է սահմաններին: Մենք պետք է սթափվենք, համախմբվենք, բանակը զինենք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031