Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Բաց նամակ Մեսիից

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսին, որն այս օրերին շարունակում է մասնակցել աշխարհի 2022 թվականի առաջնության չեմպիոնական տիտղոսի տոնակատարությանը, բաց նամակ է հրապարակել սոցցանցերում:

Ահա թե ինչ է գրել Արգենտինայի և համաշխարհային ֆուտբոլի աստղը.

«Գրանդոլիից մինչև Քաթար անցել է գրեթե 30 տարի։ Երեք տասնամյակ ֆուտբոլն ինձ երջանկություն և տխրություն էր բերում։ Միշտ երազել եմ աշխարհի չեմպիոն դառնալու մասին և երբեք չեմ մտածել պայքարը դադարեցնելու մասին, թեև հասկանում էի, որ դա կարող է չլինել։

Այս աշխարհի առաջնությունը նույնպես նրանց համար է, ովքեր չկարողացան հաղթել 2014 թվականին, Բրազիլիայում: Բոլորն արժանի էին դրան, քանի որ նրանք պայքարեցին մինչև վերջ, շատ աշխատեցին և ցանկանում էին դա անել նույնքան շուտ, որքան ես… Բոլորն արժանի էին դրան նույնիսկ այս անիծյալ եզրափակիչում:

Այս գավաթը նաև Դիեգոյի համար է, ով մեզ ոգեշնչեց դրախտից, և նաև նրանց համար, ովքեր միշտ հավատացել են ազգային թիմին և նայել ոչ այնքան արդյունքներին, որքան այն եռանդին, որը խաղացողները դրսևորեցին նույնիսկ այն պահերին, երբ ամեն ինչ չէր ստացվում: Եվ, իհարկե, այս հրաշալի թիմի, մարզչական շտաբի և ազգային հավաքականի շուրջ բոլոր մարդկանց համար, ովքեր օր ու գիշեր աշխատում էին մեզ օգնելու գավաթի նվաճման ճանապարհին:

Անհաջողությունը հաճախ կյանքի ճանապարհի մի մասն է, և առանց հիասթափության անհնար է հասնել հաջողության:

Շատ շնորհակալություն! Առաջ Արգենտինա», — գրել է Լիոնել Մեսին:

Նշենք, որ նամակի սկզբում Մեսին հիշատակում է Գրանդոլին անվանումը: Դա լեգենդար ֆուտբոլիստի առաջին ակումբն է, որտեղ նա սկսել է ֆուտբոլ խաղալ մինչ «Նյուելս Օլդ Բոյզ» հայտնի ակումբ տեղափոխվելը:

1982 թվականին, Ռոսարիո քաղաքի հարավ-արևելքում, Լա Բաջադա շրջանում, տեղացի տղաները ստեղծել են «Գրանդոլի» անվանումով ակումբ, որպեսզի կարողանան մարզվել և միասին ֆուտբոլ խաղալ: Ակումբը մինչ օրս գործում է որպես մանկական ֆուտբոլի ակադեմիա: Լիոնել Մեսին, որը ծնվել է Ռոսարիոյի այդ շրջանում, ակումբում հայտնվել է հինգ տարեկանում, երբ նրա առաջին մարզիչ Սալվադոր Ապարիսիոն տեսել է, թե ինչպես է նա գնդակով հարվածում պատին:

«Նա հիանալի էր խաղում: Նա այժմ էլ անում է նույն բանը, ինչ հինգ տարեկանում էր անում։ Լեոն շատ սիրված էր տեղի բնակիցչների կողմից: Մարդիկ հատուկ գալիս էին միայն նրան նայելու և հիանալու։ Եվ նրանք ասում էին՝ ահա նոր Մարադոնան», — հիշել է «Գրանդոլի» ակումբի նախագահ Դեյվիդ Թրևեսը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031