Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Լեւոն Քոչարյան․ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը խնդիր է ինչպես մյուս հարցերում, այնպես էլ սպորտում

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը խնդիր է ինչպես մյուս հարցերում, այնպես էլ սպորտում, մեզ համար: Սա այն խնդիրն է, որի մասին շատ է խոսվում եւ բացասաբար է անդրադառնում նաեւ սպորտի վրա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Հայաստանի ուժային եռամարտի եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաների նախաձեռնությամբ Երեւանի Orange Fitness ակումբում դեկտեմբերի 24-ին եւ 25-ին անցկացվում է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 120 մարզիկ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ:

Սեղմում հենարանից մարզաձեւի Հայաստանի առաջնությանը մասնակցում է 47 մարզիկ:Առաջին մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան հաշմանդամություն ունեցող մարզիկները տղամարդկանց -49 կգ, -54 կգ, -59 կգ, -65 կգ, -72 կգ, -80 կգ, -88 կգ, -97 կգ, -107 կգ եւ 107+ կգ քաշային կարգերի ներկայացուցիչները, կանանց՝- 55 կգ եւ -67 կգ, ինչպես նաեւ լսողական խնդիրներ ունեցող -65 եւ -88 կգ քաշային կարգի մարզիկները: Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով մասնակիցների թիվն այս տարի նվազել է արցախցի մարզիկների բացակայության պատճառով:

«Առաջնությանը գրանցվողները 50-ից ավելին էին, բայց ցավով պետք է նշենք, որ Արցախի ճանապարհի փակ լինելու պատճառով շատ ուժեղ մարզիկներ հնարավորություն չունեցան գալ, մասնակցել առաջնությանը:

Մեծ ուրախությամբ նշեմ, որ մասնակիցների մեծ մասը զինհաշմանդամներն են, որոնք արդեն զբաղվում են պրոֆեսիոալ սպորտով: Մարդիկ կան երկու տարվա վիրավորում ունեն, բայց այսօր մեծ սպորտում արդեն լավ արդյունքներ են գրանցում:

Տարեց տարի մեզ մոտ նկատվում է դրական աճ, մարզիկներն ավելի են ուժեղանում, Հայաստանում գրանցում են ռեկորդներ, ինչը շատ գովելի է: Դեռ միջազգային մրցումների համար պատրաստ չենք: Ժամանակ է պետք, որպեսզի մրցունակ լինենք միջազգային մրցաշարերում: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց կկարողանանք նաեւ դրսում հաջողություններ գրանցել»,- ասաց Սարգիս Ստեփանյանը:

Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում է 60 մարզիկ: Դեկտեմբերի 24-ին պայքարի մեջ մտան տղամարդկանց -59 կգ, -66 կգ, -74 կգ, -83 կգ, -93 կգ կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովի խոսքով 2022 թվականի առաջնության արդյունքներով ավելի ուժեղ հավաքական է ձեւավորվելու:

«Այս տարի ունենք ավելի բարձր եւ խիստ պահանջներ, որովետեւ առաջնության ընթացքում մարզիկներն անցնելու են դոպինգ ստուգումներ: Մեր ֆեդերացիան պայմագիր ունի Հայաստանի հակադոպինգային ասոցիացիայի հետ եւ իրենք մեզ մոտ անցկացնելու են դոպինգ ստուգում՝ արդար պայքար ապահովելու նպատակով: Դոպինգ ստուգման պայմաններում այսքան մասնակից ունենալը գոհացուցիչ է: Այս մարզիկները միանշանակ կկարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի, որովհետեւ ստուգված են լինելու եւ մաքուր: Արդար պայքարով նվաճելու են իրենց մեդաները:

Անցնող տարվա մեր ունեցած արդյունքներն ինձ այդքան էլ չի գոհացրել: Ունեցել ենք մեկ մեդալակիր. Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված սեղմում հենարանից վարժության աշխարհի առաջնությունում հավաքականի անդամ Յուրի Կարոգլանյանը երիտասարդների -120 կգ քաշայինների պայքարում 195 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Առաջընթաց ունենք, բայց ինձ, որպես հավաքականի գլխավոր մարզիչ դեռ չի գոհացնում: Կարծում եմ, որ դոպինգ ստուգումն ավելի կուժեղացնի մեր առաջնությունը, նոր ուժեղ կազմ կունենանք եւ կպատրաստվենք հաջորդ տարվա մրցաշարերին: Դոպինգ ստուգումը մեծ քայլ է դեպի բարձր նվաճումներ: Այս պարագայում հոսքը դեպի մարզաձեւ կավելանա: Մի ժամանակ մարզվողների մոտ կարծիք էր ձեւավորված, որ մասնակցելու կարիք չկա, քանի որ արգելված խթանիչներ են օգտագործվում մյուսների կողմից, որոնք էլ անարդար պայքարում դառնում են հաղթողներ: Համաձայն եմ այս կարծիքի հետ: Մի գուցե նաեւ չեն օգտագործել եւ հաղթել են: Այսպես լիարժեք արդար պայքար կապահովենք մեր մասնակիցների համար: Բարձր եմ գնահատում ֆեդերացիայի այս քայլը:

Ինչ վերաբերում է արցախցի մարզիկների բացակայությանը, այս իրավիճակում որեւէ խնդիր չենք տեսնում: Մեր ուժեղ մարզիկները կպահպանեն իրենց տեղը հավաքականում, կշարունակեն իրենց մարզումները եւ լավագույն արդյունքները ցույց տվող մարզիկները հնարավորություն կունենան մեկնել միջազգային մրցաշարերի: Հայաստանի առաջնությանը չմասնակցելը չի խոչընդոտի նրանց միջազգային մրցաշարերում մրցաշարերին»,- նշեց Սերգեյ Ասատուրովը:

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանի փոխանցմամբ Արցախի շրջափակման եւ երկրում ստեղված իրավիճակներով մի քանի անգամ առաջնությունը հետաձգվել է:

«Արդեն մի քանի տարի է Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ: Առաջնությունը պետք է անցկացնեինք ավելի շուտ, բայց երկրում ստեղծված տարբեր իրավիճակների պատճառով, անցկացնում ենք այսօր, ինչի համար ներողություն եմ խնդրում մեր մարզիկներից: Վերջում արդեն մեկ շաբաթ առաջ պետք է անցկացնեինք, բայց հետաձգեցինք Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակելու պատճառով, որպեսզի արցախցի մարզիկները, մեր ընկերները կարողանան գալ մասնակցել: Ճանապարհը դեռեւս փակ է եւ ստիպված եղանք ամեն դեպքում անցկացնել մրցումները: Սա մի միջոցառում է, որին ամբողջ տարի անհամբեր սպասում են մասնավորապես հաշմանդամություն ունեցող մարզիկները: Սխալ կլիներ չանցկացնել:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը խնդիր է ինչպես մյուս հարցերում, այնպես էլ սպորտում, մեզ համար: Մշտապես արցախցիները մասնակցել են մեր մրցաշարերին: Արցախում ունենք շատ լավ թիմ, որը նաեւ լավագույնս է հանդես գալիս միջազգային մրցաշարերում: Սա այն խնդիրն է, որի մասին շատ է խոսվում եւ այն բացասաբար է անդրադառնում նաեւ սպորտի վրա:

Ցավոք, վերջին պատերազմից հետո շատացել են զինհաշմանդամները: Ուրախալի է այն փաստը, որ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ մեծ գործ է կատարում այս ուղղությամբ եւ մրցաշարերում ունենում ենք բարձր մասնակցություն: Մասնակիցների մեծ մասը հաշմանդամություն են ձեռք բերել պատերազմի ընթացքում եւ այս առումով կազմակերպվող մրցաշարերը, այն ամենն ինչ անում ենք, ավելի պարտավորեցնող է մեզ համար, ավելի կարեւոր է: Նրանց համար եւս մեծ նշանակություն ունի:

Մասնակիցների նվազումը նախորդ տարվա համեմատ պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ ստիպված եղանք հետաձգել առաջնությունը: Այս տարվա մրցաշարը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մարզիկները դոպինգ ստուգում են անցնելու․ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի եւ Հայաստանի հակադոպինգային գործակալության միջեւ պայմանագիր է ստորագրվել: Մեր մրցումներն այսուհետեւ անցկացնելու են ազգային հակադոպինգային ասոցիացիայի կանոններին համապատասխան: Մրցումներից հետո բոլոր հաղթողներն ու մեդալակիրները ստուգվելու են: Մեզ համար շատ կարեւոր է, որ սպորտը մաքուր լինի: Երկու խնդիր ենք լուծում, մարզիկների առողջությանը վնասող խթանիչների բացառում եւ հավասար պայմանների ստեղծում»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

Հայաստանի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 25-ին:

Աղբյուրը՝ News.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031