Արցախի բնակիչները ժամանել են Ստեփանակերտի օդանավակայան` ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ` պահանջելով անհապաղ հանդիպել հրամանատարությանը, ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել դրանով անխափան երթևեկությունը` 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն։
Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ Վոլկովին չհանդիպելու դեպքում կշրջափակեն օդանավակայանը։ «Բացեք կյանքի ճանապարհը», «Պուտին, պահիր քո խոսքը»,- վանկարկում են արցախցիները Ստեփանակերտի օդանավակայանում, որտեղ գտնվում է ռուս խաղաղապահների շտաբը։


















































