Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Պուտինի մատանին, դատարկ թպրտոց եւ գործնական միջոցներ. Ո՞ւր ես, Նիկոլ, մեր, ազատարար. Lragir.am

Պատկերը՝ Նոկտա

Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական հորից՝ Պուտինից մատանի ստացավ, ինչպես ԱՊՀ երկրների մյուս ղեկավարները։ Ռուսաստանում ճորտատիրությունը պաշտոնապես վերացվել է 1861 թվականին, բայց այս կամ այն անունով՝ ցարիզմ, կոմունիզմ, լիբերալիզմ, պուտինիզմ, շարունակում է մնալ այդ երկրի ոչ միայն ներքին հարաբերությունների, այլեւ արտաքին քաղաքականության հիմքը։ Ֆեոդալներն էլ ճորտեր էին, որոնց ցարը շնորհում էր հողի տիրապետության ու բաժանման իրավունքը։ Պուտինը, որը հակված է մառազմատիկ «գաղափարաբանության» ու խորհրդապաշտության, ցարական մայրաքաղաքում դա էր անում՝ հավատարմության ու պրոռուսական բլոկները չլքելու համար։

Մատանին ստանալուց հետո Փաշինյանը վերադարձավ ու այցելեց Կենտրոնական բանկ ու Մեր ժամանակի հերոսը միջոցառմանը։ ԿԲ-ում նա արձանագրեց կառավարության հաջողություններն ու բանկերի մեծ շահույթը, որը կապված է մոբիլիզացիայից փախած ռուսների փոխանցումներով՝ զուր չէ, որ Պուտինն ամեն հանդիպմանը նշում է ՀՀ եւ ՌԴ ապրանքաշրջանառության «աննախադեպ» աճը։ Իսկ Մեր ժամանակների հերոսը միջոցառմանը Փաշինյանը նշեց, որ բանակը վերջապես առաջին անգամ 13-րդ աշխատավարձ է ստացել, եւ հերթական անգամ արցախցիների երեսով տվեց «աննախադեպ» ֆինանսական հատկացումները։

Մինչ այս պահը կառավարությունը, ՔՊ-ն չեն արձագանքել Ֆրանսիայի առաջատար կուսակցությունների՝ Մակրոնին ուղղված նամակ-կոչին, որն աննախադեպ իրադարձություն է առանց չակերտների եւ իր նշանակությամբ չի զիջում Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների ընդունած 4 բանաձեւերին։ Ավելին, այն Հայաստանին ռազմական աջակցության եւ ՀՀ, Արցախը ներառյալ, անվտանգության երաշխիքներ տրամադրելու կոչ էր։ Մինչ այդ, ՀՀ կառավարությունը չէր արձագանքել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կոլոնայի կրկին առանց չակերտների աննախադեպ հայտարարությանը, որը վերաբերում էր Ռուսաստանի միջնորդությանն Արցախի հարցում։ Ֆրանսիան շարունակում է բաց պահել հայկական իրավունքների խնդիրը, նույնիսկ այն բանից հետո, երբ Նիկոլի մասնակցությամբ թիկունքից ստոր հարված հասցվեց Մակրոնին ու Ֆրանսիային։

ՀՀ կառավարությունը գործնական քայլերով չի արձագանքում այս ամենին, փոխարենը Պուտինի ու Ալիեւի հետ գործնական քայլեր է ձեռնարկում արտաքին միջամտության եւ հայկական իրավունքների քննարկումների հնարավորությունները չեզոքացնելու համար։ Այդ նպատակին են ծառայում ինչպես եռյակի բեմադրած կրկեսը, այնպես էլ Նիկոլի թպրտոցները ՀՀ «ինքնիշխան տարածքի» օկուպացիայի, միջանցքի, ռուս «խաղաղապահների» մասին։

Ինչ հայկական իրավունքներ, ինչ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն, ինչ․․․ կարեւորը Պուտինի մատանին է՝ հայկական հողն ու պետականությունը հանձնելու նրանից ստացած իրավունքն՝ իշխանության դիմաց։ Ըստ այդմ, Նիկոլի ժամանակների հերոսը (խոսքը միջոցառման մասնակիցների մասին չէ) պետք է լինի անհայրենիք, անարմատ, անուղեղ զանգվածը։ Տիկին վարչապետի գրառումները՝ վկա։

«Աննախադեպ» նշաձողի Նիկոլը պետք է չքվի եւ չքվելու է՝ սա պետք է լինի հայկական պետականության վերածննդի ու հայկական իրավատիրության նախադեպը։

Աղբյուր՝ Lragir.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031