«Տղերքը սար ու քարի համար չեն կյանք դրել, կյանք են դրել ձեր համար, ձեր վաղվա օրվա համար»,- Երևանի Գոգոլի անվան դպրոցում Հայոց բանակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական, «Ապարան» գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ով հրավիրվել էր միջոցառմանը:
Ռազմիկ Պետրոսյանը իր խոսքում կարևորեց դպրոցի դերը. «Հենց դպրոցից են ճանապարհվում հայրենիքի պաշտպանները»:
Ռազմիկ Պետրոսյանը ժամացույց-հուշանվերներով պարգևատրեց մի քանի աշակերտների և պաշտպանության նախարարության հուշանվեր հանձնեց թիվ 35 դպրոցի տնօրեն Տաթև Եսայանին։






















































