Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

Պեսկովը նոր հայտարարությամբ է հանդես եկել

ԱՄՆ–ի օգնության նոր փաթեթը լարվածության և էսկալացիայի անմիջական աճի կհանգեցնի, բայց իրադարձությունների ընթացքը չի փոխի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ–ն Ուկրաինայի համար 2.2 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է նախապատրաստում, որում առաջին անգամ կարող են ներառվել կրկնակի մեծ հեռահարության հրթիռներ։
«Այո՛, սա լարվածությունը թեժացնելու, էսկալացիայի մակարդակը մեծացնելու ուղիղ ճանապարհ է։ Մենք դա տեսնում ենք, և դա մեզնից լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Բայց ևս մեկ անգամ նշենք` դա իրադարձությունների ընթացքը չի փոխի, ռազմական հատուկ գործողությունները շարունակվելու են», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին։
Այժմ HIMARS–ն կայանքները ուկրաինական զորքին մատակարարվում են 80 կմ հեռահարության GMLRS ռեակտիվ արկերով։
Պեսկովն ընդգծել է նաև, որ ՌԴ նախագահի և ԱՄՆ առաջնորդի միջև բանակցություններ չեն նախատեսվում։
«Պուտինի և Բայդենի բանակցությունների վերաբերյալ որևէ ծրագիր չկա, մեր հիմնական նպատակը ռազմական հատուկ գործողությունները շարունակելն է, գլխավոր նպատակը` պետության ղեկավարի նախանշված խնդիրները կատարելը», – ասել է նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 341-րդ օրը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031