Գորիսի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ը աշխատում է 24/7 ռեժիմով
Աշխատակիցներն այսօր՝ ուշ երեկոյան, արագ արձագանքել են ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացած խնդրին։
Հանրապետությունում, մասնավորապես Սյունիքում, տեղացող առատ ձյունը որոշակի դժվարություններ է ստեղծում վարորդների համար, սակայն ճանապարհային խնդիրներն արագ լուծում են ստանում համայնքապետարանի, «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով։
Հարգելի հայրենակիցները, ինչպես արդեն ձեզ տեղեկացրել էինք, «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների ձնահեռացման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ։


















































