Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հերթական հաղթանակը ընդդեմ ՊԵԿ-ի` իբր ՀԴՄ չտրամադրելու հիմքով 300000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու գործով
Օրերս ՀՀ վարչական դատարանը ՎԴ/7527/05/21 գործով Իմ կազմած վիճարկման հայցադիմումի հիման վրա բավարարել է «Աղասի Մելիքյան» ԱՁ-ի պահանջը (Агаси Меликян) և անվավեր է ճանաչել ՀՀ ՊԵԿ-ի` 20.05.2021թ. թիվ 4151238 ստուգման ակտը, որով տնտեսվարողին առաջադրվել էր 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք:
Վճռով դատարանը ՊԵԿ-ին նաև պարտավորեցրել է ի օգուտ Աղասի Մելիքյանի բռնագանձել 4000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ցտեսություն
#կոպեկ_առ_կոպեկ
















































