Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Երկրաշարժից 9 օր անց Թուրքիայում փլատակներից 3 մարդ ողջ է դուրս բերվել

Մինչ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը օրեցօր աճում է, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) և  Ադıյաման նահանգներում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է 198 ժամ անց փլատակներից ողջ դուրս բերել 3 քաղաքացու։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեծ թվով փրկարարներ փլատակներից նախ դուրս են բերել 17-ամյա տարեկան Մուհամմադ Էնես Յենինարին, ապա նաև նրա մեծ եղբորը՝ 21 տարեկան Բաքի Յենինարին: Վերջիններս շտապ հոսպիտալացվել են։

Նշենք, որ մեկ այլ շրջանում՝ Ադիյամանում, ևս հաջողվել է փլատակներից դուրս բերել մի տղայի։ Նրա մայրը հայտնել է, որ իր երեք դստրերը ևս գտնվում են փլատակների տակ: Տեղեկություններ կան, որ այսօր վաղ առավոտյան նշված հատվածում  փրկարարները ձայներ են լսել և այս պահին ծավալուն աշխատանքներ են տանում տուժածներին դուրս բերելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև