Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել

Լրահոս

Մասիս խոշորացված համայնքի Նոր Կյուրին բնակավայրում եկեղեցի կկառուցվի

Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Նոր Կյուրինը Մասիս խոշորացված համայնքի այն բնակավայրերից մեկն է, որտեղ ևս առկա են տարիներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրներ։
Բնակավայրի կարևորագույն հարցերից է եղել դպրոցի և մանկապարտեզի ջեռուցման հարցը, որը դեռևս նախորդ տարվանից գտնվել է իմ ուշադրության կենտրոնում։ Խնդիրն արդեն իսկ լուծված է, և համայնքային միջոցներով երկու կրթօջախներում էլ անցկացվել է ջեռուցման համակարգ:
Այսօր իմ տեղակալ Խորեն Արոյանի, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել եմ Նոր Կյուրին բնակավայր։
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ երկու կրթօջախների տնօրեններն էլ կարևորել են կատարված աշխատանքը և շնորհակալություն հայտնել տասնյակ տարիներ անլուծելի թվացող խնդրին լուծում տալու համար։
Ծրագրի իրագործումը ողջունել է նաև Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Թորոսյանը։
Հոգևոր հովիվը կատարել է նաև տնօրհնեքի կարգ և ներկաների համար հայցել պահպանություն Ամենակալից, իսկ մեզ մաղթել արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Մասիս խոշորացված համայնքի:
Այնուհետ հանդիպել ու զրուցել եմ դպրոցի ուսուցիչների, աշխատակիցների, բնակիչների հետ։
Ողջունելով ներկաներին՝ նշել եմ, որ շատ կարևորում եմ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության հարցը, և որ հայրենիքի վաղվա օրը կառուցողները պիտի կրթվեն նորմալ պայմաններ ունեցող կրթօջախներում։ Նաև շնորհակալություն եմ հայտնել Նոր Կյուրինի վարչական ղեկավար Մյասնիկ Գրիգորյանին՝ հետևողական ու սրտացավ աշխատանքի համար:
Խոսել եմ առաջիկա անելիքների մասին, որոնց հիմքում համայնքային կարևորության հարցեր են, ինչպես նաև տեղեկացրել, որ Նոր Կյուրինում շուտով կկառուցվի եկեղեցի, որը կկոչվի Սուրբ Մանե՝ ի հիշատակ Սուրբ Հռիփսիմյանց կույսերից Սուրբ Մանեի: Պատասխանել եմ նաև բարձրաձայնված մի շարք հարցերի, որոնց հետ կապված տրվել են հանձնարարականներ:
Հավելել եմ, որ դպրոցը շուտով կունենա նաև շախմատի նոր ու բարեկարգ դասասենյակ:
Բնակիչները նույնպես շնորհակալություն են հայտնել կատարված աշխատանքների համար և հույս հայտնեցին, որ մեր հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
Այցելել եմ նաև այն տարածք, որտեղ կառուցվելու է Սուրբ Մանե եկեղեցին:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930