Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիերը

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանն ու բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանը։ Դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Վիգեն Մարտոյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի  և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել են նույն դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանը, պարեկներ Նժդեհ Վարդանյանն ու Հայկ Գևորգյանը, որպեսզի տեղում աշխատի քննչական խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացաները ամուսիններ են, և մահվան պատճառը լոգարանում առաջացած շմոլ գազն է։

Իսկ նրանց հայտնաբերել է ազգականը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու դատական բժշիկը, Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են մահացածների ինքնությունը։ Նրանք են՝ նույն տան բնակիչներ 86-ամյա Ավետիք Հ․-ն և 67-ամյա Անահիտ Փ-ն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031