Դեռևս չընդունված որոշումը՝ ագրարային ընդունվելու վերջին հույս Հանրապետությունում ապրիլի 15-ից սկսվել է բուհերի դիմորդների հայտագրման գործընթացը: Ըստ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքի ՀՀ կառավարությունը նախատեսում է 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ ագրարային մասնագիտություններ սովորող առաջին կուրսի բոլոր ուսանողներին հատկացնել կրթաթոշակ՝ 70 հազար դրամի չափով։ Խոսքը վերաբերում է 2023 — 2024 ուստարում 16 կրթական ծրագրերով (18-ից 16-ը՝ առանց տնտեսագիտական մասնագիտությունների) ընդունվող ուսանողներին): Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է, իսկ այդ 16 մասնագիտությունների գծով այսօրվա դրությամբ ագրարային համալսարան դիմել է ընդամենը 15 դիմորդ: Կրթաթոշակի տրամադրման կառավարության սույն որոշումը դեռևս նախագիծ է: Գուցե կառավարությունը որոշում է հատկացնել ոչ թե 70000, այլ 170000 դրամ կրթաթոշակ: Կառավարության դեռևս չընդունված որոշումն ագրարային համալսարանի կողմից ակտիվորեն լուսաբանելը հետապնդում է թերևս մի նպատակ՝ մեղմել և արդարացնել համալսարանի ինչպես այս տարվա, այնպես էլ վերջին մի քանի տարիների ընդունելության անմխիթար ու անհույս վիճակը և ներգրավել մի քանի դիմորդ:
















































