Skip to main content

Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լրահոս

Չավուշօղլուն նոր հայտարարություն է արել

Թուրքիան չի պատրաստվում սպասել F -35 կործանիչների գնման` ԱՄՆ ծրագրի վերադարձին, այն ձգտելու է հասնել 1,4 մլրդ դոլարի վերադարձին: Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հիմա ուզում ենք ստանալ մեր փողերը։ Մենք ուզում ենք, որ վճարած գումարները վերադարձվեն։ Նախարարության մեր ընկերները հավաքվել և դիտարկել են այն քայլերը, որոնք այսուհետ ձեռնարկելու ենք։ Մենք հիմա հոգ ենք տանում մեր մասին: Մենք չենք ուզում նստել և սպասել Կոնգրեսի հավանությանը, չենք ուզում, որ իրավիճակը վերածվի «օձի պատմությանը», ինչպես Patriot ՀՕՊ-ի հետ եղավ», — ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից նրան հեռացնելու մասին՝ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով:

ԱՄՆ-ն չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ այն ստորագրելով F-35 նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտնել էր ԱՄՆ-ի առաջարկի մասին՝ գնել ոչ թե հինգերորդ սերնդի կործանիչներ, այլ չորրորդ սերնդի F-16-ներ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031