Ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախն ամբողջովին պաշարված է ագրեսոր ադրբեջանի կողմից։
Վերջինս սրանով պահանջում է, որ այս ազգադավը փաստաթղթով ամրագրի անցյալ տարի հոկտեմբերին, Պրագայում տված խոստումը` Արցախն ադրբեջանի կազմում։ Սա անձամբ պետք է ալիևի վարչակարգին։ Ակնհայտ է, որ ալիևն ու այս դրածոն, երկուսն էլ իրենց իշխանության և անձնական հարցերն են լուծում, ժողովրդի հաշվին։
Մեր պարագայում, նաև մաքառող և անկոտրում ժողովրդի։
Եվ այս ամենը դադարեցնելու միջոցն այն է, որ Հայաստանն ու Արցախն ունենան ամուր անվտանգային համակարգ։ Վերջինս էլ իրատեսական է միայն այն դեպքում, երբ մենք կունենանք պետականակենտրոն ու քաղաքական կամք և պատասխանատվություն ունեցող իշխանություններ։
Այս գիտակցությամբ է ժողովուրդը ոտքի կանգնելու ու հեռացնի այս եսակենտրոն խամաճիկներին։

















































