Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել։ Այս մասին Դպրեվանքում ունեցած իր ելույթում ասել է Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։

«Ազգեր իրենց ինքնությամբ ապրում են, գոյատևում են, հզորանում են, ծաղկում և հավերժանում։ Ազգը պահողը հետևաբար իր յուրահատուկ ինքնությունն է, ու ինքնությունը անաղարտ պահողը պատմության փոթորիկին ու փոշիին դիմաց ազգի հանձնառությունն է։ Ազգի ինքնությունը կերտվում է արժեքներով, խորհրդանիշներով, ավանդություններով, իդեալներով։ Այդ բոլորի առանցքը, արտահայտողը ազգի ինքնությունն է։ Հետևաբար ինքնությունը կմնա հզոր և անաղարտ, երբ ազգի արժեքները, ավանդությունները, խորհրդանիշները կմնան անաղարտ ազգի հավաքական կյանքի մեջ։

Ազգի ինքնությունը ոչ պիտակ է, ոչ տեսություն է և ոչ էլ սոսկ անցյալից ժառանգված իրականություն։ Ազգի ինքնությունը մնայուն կերտման, կազմավորման, հզորացման, ծաղկման մեջ է։ Ազգի ինքնությունը ծաղկում է, հզորանում է, երբ ազգը հավատարմությամբ հանձնառու է իր ինքնության պահպանման ու կենսագործման իր իսկ կյանքի մեջ։

Մեր ազգին ինքնությունը սկսեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին հոգևոր հեղափոխությամբ։ Մեր ազգի հոգևոր հեղափոխությանը եկավ միանալու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությունը։ Հետևաբար հոգևորը, ազգայինը, մշակութայինը դարձան մեկ ամբողջություն։ Անանջատելի, բայց անխառն ամբողջություն։

Պատմությունը հստակորեն ցույց է տալիս, որ երբ այդ ամբողջությունը զորեղ է, մեր ազգի ինքնությունը կմնա զորեղ։ Պատմության ընթացքին փորձեր արվեցին ներքին, մանավանդ արտաքին, այդ ամբողջությունը քանդել՝ ներքին թևերացումներ ստեղծելով։

Մեր ժողովուրդը գիտակից իր պատմության և մանավանդ հավատարիմ լուսավորության և մաշտոցյան հոգևոր ու ազգային հեղափոխության, մնաց ամրորեն կառչած իր ինքնությանը։

Եվ այսօր մեր եկեղեցին, որ այս պարագային Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը իր թպրեպանքով իր միաբանությամբ լցված է մեր ազգի ինքնությունը պահող ու պահպանող, հզորացնող ու հավերժացնող, արժեքների, իդեալների ու խորհրդանիշների կենսագործման, մեր ժողովրդի հավաքական կյանքում»,-ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև