Skip to main content

Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց | Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով | Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու. Դավիթ Համբարձումյան | ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է. կալանքի տակ են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները. Տոնոյան | Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները. Իվետա Տոնոյան | Հիմա պետք է ընդդիմության անելիքը լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է նոր Սահմանադրության նախագիծը մեր երկրի համար. Սերժ Սարգսյան | Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը | Նոր Սահմանադրության նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյանը մեջբերել է Վարդան Պողոսյանին | Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թրամփի ուղին տարածաշրջան բաժանարար գծեր դնի, ապա ՝ դատապարտված է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությունը մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան | Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն | Դատախազին հաղորդում եմ տալու, արտահերթ նիստ ենք նախաձեռնել, ՔՊ-ականները չկան, սա մեծ ապօրինություն է. Ղազարյան

Լրահոս

Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» N1706-Ն որոշումը, որով սահմանվել է սակագնային քվոտա՝ 2027թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ խոշոր եղջերավոր անասունների միս՝ 8,0 հազ․ տոննա, խոզի միս՝ 14,0 հազ․ տոննա, թռչնամիս՝ 45,0 հազ․ տոննա։

Սակագնային քվոտայի շրջանակներում «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով նշված ապրանքների ներմուծման ժամանակ կկիրառվի նվազեցված, կամ զրոյական ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր։

Մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։

«Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ»,- նշել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև