Skip to main content

Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել | Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք փոփոխություն կբերենք Սպիտակում | Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը | Երևանում ընթանում է Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը | Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան | Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան | Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. ՀՀ ԶՈւ-ին հատկացվել է անորակ 18,000 բալիստիկ ներդիրներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորված է | Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան | Վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ․ փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին | Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ Մանե Թանդիլյան | Եթե եվրոպացիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ապա անմիջապես ոտքերը կդնեն այդ սեղանին. Լավրովը՝ եռակողմ բանակցությունների մասին | Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել | «Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ Վարդևանյան

Լրահոս

Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել

««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում շահառուների մահվան 2 դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սպուտնիկ Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2026 թվականի նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նամակում նշված է եղել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու շահառուի մահվան դեպք, կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները։

«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը»,-ասված է հաղորդագրությունում:

Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը)։

Կատարվում է նախաքննություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև