Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր։ Այս մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ ընդունելով Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իլհամ Ալիևը նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռների տարանցիկ փոխադրման համար։
Ալիևը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։

















































