Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնի | Մինչև 2010 թ. արտադրված մեքենաների՝ Երևան մուտքի արգելքի սահմանափակման հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը. քաղաքապետի խոսնակ | Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. Աբրահամյան | Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը․ «Ժողովուրդ» | Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան | Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը | «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ

Լրահոս

Մինչև 2010 թ. արտադրված մեքենաների՝ Երևան մուտքի արգելքի սահմանափակման հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը. քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետարանը հերքում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի տարածած տեղեկությունները, թե մայրաքաղաքում նախատեսվում է սահմանափակել մինչև 2010 թվականն արտադրված մեքենաների, ինչպես նաև հեղուկ գազով շահագործվող և «Եվրո 4» չափանիշին չհամապատասխանող ավտոմեքենաների մուտքը։

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնեց, որ նման թվերն ու սահմանափակումների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները որևէ հաստատված հիմք չունեն։

«Ես չգիտեմ՝ որտեղից է կրկին երկու լայքի համար ինչ-որ բան հորինել։ Առաջիկա շաբաթների ընթացքում այն, ինչ կքննարկենք, ոչ թե կորոշենք, այն կդրվի հանրային լայն քննարկման։ Մինչև որոշումներ դառնալը՝ նախ պետք է հանրային քննարկում իրականացվի»,- նշեց Ազարյանը՝ անդրադառնալով Ստեփանյանի հրապարակմանը։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքային տրանսպորտի և ավտոմեքենաների շահագործման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ որևէ համակարգված առաջարկ դեռևս չի ներկայացվել վերջնական որոշման տեսքով։ Մամուլի խոսնակը շեշտեց, որ առաջիկայում քննարկվելիք հարցերը հրապարակային են լինելու, իսկ գործընթացում ներգրավվելու են ինչպես քաղաքացիները, այնպես էլ շահագրգիռ մյուս կողմերը։

«Քննարկումները կլինեն հրապարակային, պետք է դրվի հանրային քննարկման, պարտադիր ներգրավված են լինելու մի շարք կողմեր և քաղաքացիներ։ Առաջիկա շաբաթների ընթացքում ամեն ինչ հրապարակային կտեղադրվի, կխոսենք այդ մասին, կքննարկենք, կլսենք բոլորին»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30