Skip to main content

Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք փոփոխություն կբերենք Սպիտակում | Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը | Երևանում ընթանում է Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը | Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան | Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան | Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. ՀՀ ԶՈւ-ին հատկացվել է անորակ 18,000 բալիստիկ ներդիրներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորված է | Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան | Վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ․ փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին | Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ Մանե Թանդիլյան | Եթե եվրոպացիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ապա անմիջապես ոտքերը կդնեն այդ սեղանին. Լավրովը՝ եռակողմ բանակցությունների մասին | Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել | «Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ Վարդևանյան | Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Լրահոս

Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան

Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խղճի մասին, ասում եք խիղճս տանջում է, իհարկե տանջում է, իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր։ Այսինքն այնպիսի հարցեր եք տալիս, որ պիտի ասեի՝ չէ, չի տանջում։

Տանջում է, այո շատ, ահավոր, այո, այդ թվում դրա համար է, որ ասում են, որ անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի, որովհետև երկուսը անհամատեղելի են իրար հետ, կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք, շատ պարզ քաղաքական ընտրություն է:

Եվ իմիջիայլոց, ասեմ Եռաբլուրի թեմային, եթե ուզում եք էլի անդրադառնալ, և խոսք է գնում Եռաբլուրի ընդլայնման մասին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում կա 2.8 տարի, որտեղ Եռաբլուրի ընդլայնում, ընդհանրապես, տեղի չի ունեցել։ Սա բացառիկ և աննախադեպ բան է, մենք այդպիսի 2 տարի 8 ամիս չենք ունեցել»,- ասել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև