Skip to main content

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ | Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով | Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է | Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր. Ալիև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնի | Մինչև 2010 թ. արտադրված մեքենաների՝ Երևան մուտքի արգելքի սահմանափակման հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը. քաղաքապետի խոսնակ | Այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել. Աբրահամյան | Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը․ «Ժողովուրդ» | Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան | Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը | «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար

Լրահոս

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

Գործող կարգավորմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհերում կամ դրանց մասնաճյուղերում առաջին շրջափուլով ընդունվելու համար պարտադիր է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերի առկայությունը։

Ըստ նախագծերի հիմնավորման՝ արտաքին գնահատման բարձր շեմը կարող է սահմանափակել հանրակրթական դպրոցի շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորությունները և հանգեցնել բուհ ընդունվել ցանկացողների թվի նվազմանը։ Խնդիրը հատկապես արդիական է այն մասնագիտությունների դեպքում, որոնք ուղղակիորեն կապված չեն մաթեմատիկայի կամ լեզվաբանության հետ, օրինակ՝ սպորտի և արվեստի ուղղություններում։

Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացում պետական մարմինների և որակի ապահովման մասնագիտացված կառույցի գործառույթների տարանջատման, ինչպես նաև գործող կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ։

Առաջարկվում է վերանայել բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում լիցենզավորման գործընթացին վերաբերող կարգավորումները։ Մասնավորապես՝ որակի ապահովման մասնագիտացված կառույցի գործառույթը սահմանափակվելու է մասնագիտական փորձագիտական գնահատմամբ և եզրակացության տրամադրմամբ։ Լիցենզավորման վերաբերյալ որոշումները կկայացնի կրթության ոլորտի լիազոր մարմինը, իսկ լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման իրավասությունը կփոխանցվի կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

Առաջարկվում է վերացնել բուհերի ընդունելության համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականի պարտադիր պահանջը։ Դրա փոխարեն բավարար կլինի նշված առարկաներից դրական գնահատականներով վկայագրերի առկայությունը։

Նախատեսվում է, որ կառավարությունը կհաստատի արտաքին գնահատման ընթացակարգն ու ընդունելության համար պահանջվող նվազագույն շեմերը, իսկ բուհերը դրանց հիման վրա կհաստատեն և կհրապարակեն ընդունելության մրցույթի կարգն ու չափանիշները։

Առաջարկվում է նաև մինչև 2028 թվական հետաձգել նաև հանրային բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման և լրիվ ու մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպման կարգավորումների ներդրման ժամկետները։ Հիմնավորման համաձայն՝ դա պայմանավորված է համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացով։

Ակնկալվում է ապահովել որակի ապահովման մասնագիտացված կառույցի ինստիտուցիոնալ և գործառնական անկախությունը Եվրոպական կրթական տարածքում գործող չափանիշներին համապատասխան։

Նախատեսվում է հստակ տարանջատել կրթության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի, տեսչական մարմնի և մասնագիտացված կառույցի լիազորությունները՝ բացառելով դրանց կրկնությունն ու հնարավոր շահերի բախումը՝ ակնկալելով ընդլայնել բարձրագույն կրթության մատչելիությունը՝ վերանայելով բուհ ընդունվելու համար սահմանված արտաքին գնահատման պարտադիր շեմը։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30