Skip to main content

Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց | Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով | Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու. Դավիթ Համբարձումյան | ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է. կալանքի տակ են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները. Տոնոյան | Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները. Իվետա Տոնոյան | Հիմա պետք է ընդդիմության անելիքը լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է նոր Սահմանադրության նախագիծը մեր երկրի համար. Սերժ Սարգսյան | Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը | Նոր Սահմանադրության նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. Սերժ Սարգսյանը մեջբերել է Վարդան Պողոսյանին | Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջnցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից բռնագանձել անշարժ գույք և շուրջ 136 միլիոն դրամ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Թրամփի ուղին տարածաշրջան բաժանարար գծեր դնի, ապա ՝ դատապարտված է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարությունը մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան | Կասեցվել է Փարաքարում գործող «Վանատամ» ընկերության աղցանների արտադրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն | Դատախազին հաղորդում եմ տալու, արտահերթ նիստ ենք նախաձեռնել, ՔՊ-ականները չկան, սա մեծ ապօրինություն է. Ղազարյան

Լրահոս

Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց

Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026թ.-ի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ տվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025թ.-ի հոկտեմբերի 23-ի դատավճռին։ Դրանով Մասիս համայնքի նախկին ղեկավար, համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Սակայն, հաշվի առնելով կալանքի մեջ գտնվելու ժամկետը, դատարանը վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում՝ 6 տարի 16 օր։ Վերաքննիչ դատարանը որոշել էր գործը նոր քննության ուղարկել։

Վճռաբեկ դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված ազատազրկմանը հաշվակցել է նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 ամիս 28 օրը և վերջնական թողել կրելու ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվվելու է Դավիթ Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։

Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ էր ընդունել 2026թ. հոկտեմբերի 19-ին և մոտ մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացրել։ Վճռաբեկ դատարանը, սովորաբար, ավելի երկար ժամկետում է որոշում կայացնում։ Նման արագությունը Դավիթ Համբարձումյանի փաստաբաններին և թիմակիցներին հիմք է տվել եզրակազնելու, որ նպատակը եղել է ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուին չեզոքացնելը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև