Skip to main content

Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ցայտնոտի մեջ է. դա պետք է վերածել ցուգցվանգի, թույլ չտալ վիրուսը դուրս գա ԱԺ-ից. Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ էր թույլ տվել, ովքե՞ր էին այդ մարդիկ, որ «Կինոմոսկվայի» վրա ավտոմատներով պարում էին. Փաշինյան | Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է | Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել | Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք փոփոխություն կբերենք Սպիտակում | Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը | Երևանում ընթանում է Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը | Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան | Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան | Դավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. ՀՀ ԶՈւ-ին հատկացվել է անորակ 18,000 բալիստիկ ներդիրներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորված է | Գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան | Վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ․ փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին

Լրահոս

Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը

Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը, հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը:

«Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, նախագահությամբ դատավոր Հրաչ Դաջունցի, տեղի ունեցավ Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։

Նիստին ներկա էր ՀՀ սահմանն ապօրինի հատած, Շաքի գյուղ մտած և հանցանք կատարած ադրբեջանցին։ Դատական նիստին ներկա չէին տուժող Անի Ավետիսյանն ու նրա երեխաները՝ պայմանավորված առողջական խնդիրներով և երեխաների հոգեբանական վիճակով։ Հանրային մեղադրողը դատարան միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ, քանի որ չէին վերացել փախուստի դիմելու, գործին խոչընդոտելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու ռիսկերը։

Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։ Այնուհետև, տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ փաստաբան Լիանա Գրիգորյանը, միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէր գործի նյութերին։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2026 թվականի դեկտեմբերի 14-ին»,- ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30