Skip to main content

Այսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի | ՈՒՂԻՂ. Նոր մանրամասներ Սամվել Կարապետյանի գործից | Երևանում պայթյnւն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ կա վիրավnր | Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան | ՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսիններ են ձերբակալվել թմրանյութ իրացնելու կասկածանքով | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանի դիմացից փախուստի դիմած անձը հայտնաբերվել է | Կրթահամալիրից 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ | Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան Աբրահամյան | Ալիևից շատ է ուզում. «Հրապարակ» | Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ազատազրկվեց | Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով | Այո, ինձ ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես պայմանավորվելով համայնքապետ չեմ դառնալու. Դավիթ Համբարձումյան | ՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով

Լրահոս

Այսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե Հովհաննիսյան

Այսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Արհեստական բարոյականություն

Ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը։ Պարտությունից հետո ստի, ցինիզմի, անորոշության ու ինքնախաբեություն հետևանքով ձևավորվել է բարոյականության «սուվերեն» հայկական միջավայր։ Հանրային կյանքի ընդունված բարոյական նորմերի փլուզումը, «ինքնիշխան այլանդակ» նոր նորմերի ձևավորումը պայմանավորում են մեր միջավայրը։

Վստահ եմ՝ սա մենք չենք, մեր բնական վիճակը սա չէ, այդ պատճառով էլ այսօրվա հայաստանյան մթնոլորտը կոչենք արհեստական բարոյականություն։ Սա ժամանակավոր հայի բարոյականություն է։ Բայց հենց այս վիճակո´ւմ ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ։

«Արհեստական բարոյականությունը» մեր միջավայրն օր օրի զրկում է մարդկային դեմքից ու մարդկային որակներից։ Մեր միջավայրը գնում է անմարդկայնացման։ Այս մթնոլորտում ամեն ինչ թարս է ընկալվում, ամեն ինչ կեղծվում ու այլանդակվում է։

Մեր այսօրվա հայաստանյան արհեստական բարոյականությունը ունի մի քանի վառ հատկանիշ. ապրումակցման կրիտիկական ցածր շեմ, համընդհանուր ապատիայի մթնոլորտ և անձնական պատասխանատվության մերժում։

«Ժամանակավոր հայի» այս միջավայրը իր էությամբ անկանխատեսելի է. ամեն այլանդակություն սպասելի է, ամեն անհավանական հանրային և անհատական անկում սպասելի է։ Հավաքական ամոթի և հավաքական «ստոպ»-երի որևէ մեխանիզմ, ըստ էության, չի գործում։

Նախորդ հոդվածում գրել էի սոցիալական ամնեզիայի երևույթի մասին, երբ մեր հասարակությունը, տարբեր սերունդներ սկսում են «չհիշել» իրենք իրենց, սեփական և հավաքական անցած ճանապարհը։ Անհատական զրոյացման անսահմանափակ օրինակներ կան, երբ մարդիկ սկսում են կեղծել իրենք իրենց՝ լուսանկարների ջնջումից մինչև նախորդ կյանքի այլ դրսևորումներ։ Անձնական անվտանգության՝ մի դեպքում օբյեկտիվ, շատ այլ դեպքերում՝ աղավաղված ընկալումը մարդկանց ստիպում է իրարից դիստանցավորվել, խուսափել, ուրանալ։

Հասարակության մեջ առաջացել են արհեստական խավեր-սեգմենտներ՝ իրավիճակային, արհեստական, որոնք չպետք է լինեին և որոնք չկան նորմալ հասարակություններում։ Մեզ մոտ կան, և այդ սեգմենտները էական ազդեցություն են ունենում այսօրվա հանրային մթնոլորտի վրա՝ ստեղծելով մի քանի Հայաստաններ.

1. Կալանավորված Հայաստան

2. Հուսահատված, քանդված Հայաստան

3. Իրականությունից փախչող Հայաստան

4. Ծպտյալ Հայաստան

5. Ցինիկ Հայաստան

6. Հայաստան՝ առանց Հայաստանի

Ինչու եմ սա նշում, որովհետև հենց այս մթնոլորտո´ւմ ենք մենք կայացնելու բարդ ճակատագրական որոշումներ, որտեղ սխալվելու գինը աննկարագրելիորեն թանկ է։ Այս մթնոլորտում ենք անցկացնելու առաջիկա շատ բարդ ամիսները կամ գուցե տարիները։

Հաջորդիվ կփորձեմ տալ այս շերտերի նկարագրությունը և նրանց ազդեցությունը՝ ընդհանուր միջավայրի, մեր այլանդակ «արհեստական բարոյականության» ձևավորման վրա»,- գրել է Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև