ՀՀԿ երիտասարդները շարունակում են Երևանում իրազեկման ակցիա անցկացնել՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով։
Երիտասարդները ներկայացնում են հիմնավորումներ, թե ինչու է Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման ենթարկվում, հիշոժեցնում են ՀՀԿ փոխնախագահի հայտարարությունների Արցախի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանին ուղղված սուր քննադատությունները։
Քաղաքացիներից շատերը երիտասարդների հետ զրույցի ընթացքում նշում են, որ Արմեն Աշոտյանի գործունեությանը հետևում են և իրենք ևս վտահ են՝ Արմեն Աշոտյանին վերագրվող մեղադրանքը անհիմն է, նրան պարզապես մեկուսացրել են քաղաքական ակտիվությունը չեզոքացնելու համար։
Հիշեցնենք,որ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։ Նա անցնում է Բժշկական համալսարանում չարաշահումների գործով․ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում:












































































































