Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Արցախի մեր շատ սիրելի դպրոցականներ, հաղթեք գիտելիքով, ձեր հայեցի դաստիարակությամբ ու մեր ժողովրդի կերտած հերոսական պատմությամբ. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանր ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախի մեր շատ սիրելի դպրոցականներ,
Երբևէ չեմ պատկերացրել, որ այսպես կարող եմ շնորհավորել ձեր գիտելիքի տոնը:
21-րդ դարում տետրեր չունեք, գիր-գրականությունը հին ու կիսատ, ամենահամեստ սնունդը` մեծ խնդիր, հոսանքը` անջատումներով, ձեր ծնողներից շատերը նույնիսկ չգիտեն, թե ընդմիջման համար ինչ են դնելու ձեր փոքրիկ պայուսակներում, դպրոցական բուֆետը ձեզ ոչինչ չի առաջարկելու, ուսուցիչներից շատերն անտրամադիր ու մտամոլոր… Այս դժվար օրերին, ձեր մանկա-պատանեական կյանքն ակամայից անկոտրուն պայքարի վերածելով, այսօր գնալու եք դպրոց:
Դուք, որ ձեր հերոսական պապերի ու հայրերի հազարամյա հպարտ Հայրենիքում արժանի եք ամենալավին, բազում դժվարությունների հետ միասին այսօրվանից հաղթահարելու եք նաև կրթության ու գիտության կարևոր բարձունքները: Թող հույսը և հավատը երբե´ք չլքեն ձեր մաքրամաքուր հոգիները: Իմացե´ք, որ մի ամբողջ Ազգ միշտ սատար է կանգնել, և այսօր էլ անվերապահորեն կանգնած է Արցախի համար: Դու´ք եք ապագայի Արցախը, որը հարատևելու է բոլոր խոչընդոտներից և հանգամանքներից անկախ:
Հաղթեք գիտելիքով, ձեր հայեցի դաստիարակությամբ ու մեր ժողովրդի կերտած հերոսական պատմությամբ: Ապագան, անկասկած, ձերն է լինելու, իսկ Արցախը` միշտ հայկական:
Շնորհավորում, ամուր գրկում և համբուրում եմ յուրաքանչյուրիդ:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031